• Տեառնընդառաջի տոնը՝ հայ կաթողիկէ համայնքներում

    «Լո՛յս ի յայտնութիւն հեթանոսաց…»


    3 փետրվարի, 2016թ.

     Տեառնընդառաջի տոնին՝ փետրվարի 2-ին հայ կաթողիկէ համայնքներում մատուցվեց Սբ. Պատարագ, վառվեց խարույկ, երիտասարդները տոնական միջոցառումներ կազմակերպեցին:

     

    Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, ըստ ծիսակարգի, ապա Արժ. Տ. Տեր Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը մատուցեց ձայնավոր Սբ. Պատարագ: Քարոզի ժամանակ Տեր Գրիգորը ուշադրություն հրավիրեց քառասնօրյա Հիսուս մանկանը Տիրոջ տաճար բերելու մասին ավետարանական պատմության վրա, որը ներկաները լսեցին Ավետարանի ընթերցման հատվածում.DSC07381

     

    «Այն ուրախությունը, որ ունեին Մարիամը, Հովսեփը, Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին, երբ Հիսուս մանկանը ընծայեցին տաճարին, այդ նույն ուրախությունը պիտի թևածի այսօր նաև մեր մեջ: Ինչու՞ ենք գալիս եկեղեցի: Որպեսզի համախմբվենք և միանա՛նք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին և Նրա հետ միասին միանանք Հայր Աստծուն:

     

    Հիսուս իր գալստյամբ բերեց փրկության Ավետարանը: Փրկությունն այս էր.ով Հիսուսի հետևից գնա, կճաշակի կենդանի Հացը, կունենա հավիտենական կյանքը: Երբ Սիմեոն ծերունին ասաց, թե իր աչքերով տեսավ աշխարհի փրկությունը, Աննան ևս խոսեց մանկան մասին այն մարդկանց, ովքեր սպասում էին աշխարհի փրկությանը, նույն ուրախությամբ և մե՛նք պետք է այսօր այդ ավետիսն ազդարարենք: Աշխարհի Փրկիչը Քրիստո՛սն է, Իր միջոցով պետք է ապահովենք մեր փրկությունը՝ սիրելով միմյանց, խոնարհությամբ, առանց բարկության և երկմտության պետք է մոտենանք Տեր Հիսուս Քրիստոսին:

     

    DSC07378Այսօրվա Սուրբ Պարատագը մատուցում ենք այն հույսով, որ մանուկ Հիսուս մնա մեր սրտերում և հոգիներում, որպեսզի մենք էլ լինենք մաքուր ու արդար՝ Իր պես: Հիսուս ասում է՝ թույլ տվեք, որ այդ մանուկները գան ինձ մոտ: Մենք էլ մանկան նման պետք է մոտենանք Իրեն:

    Տե՛ր, դու՛ ես մեր Փրկիչը, կյանքը և հարությունը.Ամէն»:

     

    Յավարտ Սբ. Պատարագի, կատարվեց մոմերի օրհնության կարգ: Ապա հավատացյալները խմբվեցին եկեղեցու բակում պատրաստված խոտի դեզի շուրջ: Սարկավագն, ըստ ծիսակարգի, ընթերցեց Ղուկասի ավետարանի Բ, 22-40 համարները: Սիմեոն ծերունու «Լո՛յս ի յայտնութիւն հեթանոսաց…» խոսքերն ընթերցելիս՝ կրակի լույսը բոցավառեց խոտի դեզը, վառվեց խարույկը՝ ի նշան Հիսուս Քրիստոսի փրկչական լույսի, որը լուսավորում է խավարի մեջ քայլողներին և առաջնորդում դեպի Լույսն աստվածային:

     

    DSC07382 DSC07412

     

    Տեառնընդառաջի տոնը Արևիկում՝ լուսանկարներով

     

    12646748_622521107887339_7110790643268714654_o 12615563_622516394554477_8222314723481283329_o 12615281_622521011220682_8846190307179888209_o 12496056_622517257887724_9077678342618267003_o

     

    Տեառնընդառաջի տոնը Փանիկում՝ լուսանկարներով

     

    12647193_1008438435862112_522081296376921646_n 12524037_1008441195861836_1915361181465905262_n 12592699_1008435409195748_8762768701799828250_n 12645181_1008435675862388_2520833316030090575_n

Օրացույց

Օրացույց