• Բարեգործական համերգ՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում

    «Այս հոգեպարար հոգևոր երաժշտությունը յուրաքանչյուրի հոգուն և սրտին խաղաղություն պիտի բերի»:


    1 փետրվարի, 2016թ.

     2016թ.հունվարի 31-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր համերգ՝ Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի նախաձեռնությամբ և նույն եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի կատարմամբ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանի ղեկավարությամբ և Գոհար Շախուլյանի նվագակցությամբ: Մենակատարություններով հանդես եկան երգիչներ Կարեն Մայիլյանը, Միհրան Գասպարյանը, երգչուհիներ Մերի Մկրտչյանը, Լեոնորա (Արևիկ) Թանաշյանը, ֆլեյտահար Վահան Զաիմցյանը՝ նվագակցությամբ Նելի Մարիկյանի, քանոնահար Ալվարդ Երեմյանը, դուդուկահար Տիգրան Այվազյանը, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի երաժիշտները (Մերուժան Գևորգյան, Ամալյա Պետրոսյան, Ազատ Հարությունյան, Խաչիկ Չալիկյան): Հանդիսավարն էր՝ Լիլիթ Մկրտչյանը:

     

    Համերգը կազմակերպվեց բարեգործական նպատակով: Տոմսերի վաճառքը կազմակերպվել է Գյումրիի հայ կաթողիկէ երիտասարդաց միության երիտասարդների և այլ համայնքների ժողովրդապետների միջոցով: Հասույթը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին:

     

    DSC07332Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը համերգից առաջ հանդիսատեսին ուղղված իր ողջույնի խոսքում ասած, որ տոմսերը մեծ քանակությամբ վաճառվել են նաև գյուղերում, բայց, ցավոք, շատերը չեն կարողացել ներկա գտնվել համերգին: Պատմեց, որ «Ալաշկերտ» հոգևոր երգչախումբը ձևավորվել է 2010թ., (ի դեպ է նշել, որ դարձյալ Տեր Գրիգորի ջանքերով)՝ Ջեմմա Քաղցրիկյանի գլխավորությամբ: Իսկ նվագակցող Գոհար Շախուլյանը Գյումրիի ժողովրդապետության մեջ աշխատում է արդեն երկու տասնամյակից ավելի, ձևավորել է սկզբնական երգչախումբը:

     

    «Շնորհակալություն, որ այսօր ներկա եք: Վստահ եմ, որ ավելի հանգստացած, ավելի թեթև սրտով և մտքով պետք է գնաք ձեր տները, և երկար ժամանակ ձեր ականջներում պիտի հնչի այս հոգեպարար հոգևոր երաժշտությունը և յուրաքանչյուրի հոգուն և սրտին խաղաղություն պիտի բերի».ասաց Տեր Գրիգորը:

     

    Համերգի ընթացքում հնչեցին հետևյալ ստեղծագործությունները.

     

    «Առաւոտ լուսոյ», Ն. Շնորհալի, կատարեց Կարեն Մայիլյանը,

    «Սուրբ, Սուրբ», Մ. Եկմալյան, կատարեց երգչախումբը,

    «Տէր ողորմեա», Կոմիտաս, կատարեց լարային քառյակը,

    «յԱմենայնի», Մ. Եկմալյան, կատարեղ լարային քառյակը,

    «Մեղեդի», Գլյուկ, կատարեց Վահան Զաիմցյանը,

    «Հավուն-հավուն», Գր. Նարեկացի, կատարեց Ալվարդ Երեմյանը,

    «Ով զարմանալի», Գր. Պահլավունի, կատարեց՝ երգչախումբը,

    «Այսօր ձայնն հայրական», Հվհ. Երզնկացի, կատարեց երգչախումբը,

    «Նոր ծաղիկ», Ն. Շնորհալի, կատարեց Միհրան Գասպարյանը,

    «Աւետիս ծննդեան», Խ. Մեյխանեջյան, կատարեց երգչախումբը,

    «Սայլն այն իջանէր», շարական, կատարեց Մերի Մկրտչյան,

    «Հացս այս մարմին», Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան, կատարեց երգչախումբը,

    «Միայն սուրբ», Մ. Եկմալյան, կատարեց Տիգրան Այվազյանը,

    «Հավուն-հավուն», Գր. Նարեկացի, կատարեց Լեոնորան,

    «Տաղ Սուրբ Աստուածածնայ», Պարթևյան, կատարեց Լեոնորան,

    «Ամէն եւ ընդ հոգւոյդ քում», Սրապյան, կատարեցին՝ Մերի Մկրտչյան, Կարեն Աղեկյան,

    «Գովեա՛, Երուսաղէմ», Մ. Եկմալյան, կատարեց երգչախումբը,

    «Ամէն, Հայր Սուրբ», Մ. Եկմալյան, կատարեց Մերի Մկրտչյանը,

    «Ազգային օրհներգ», Կոմիտաս, կատարեց երգչախումբը,

    «Հայր մեր», Մ. Եկմալյան, կատարեց երգչախումբը:

     

    Համերգի տեսաձայնագրությունը շուտով կտեղարդվի «Ձայն խաղաղության» հաղորդաշարի կայքէջում:

     

    DSC07335DSC0735112631172_894355980671633_1295263757_o12631216_894356417338256_2071315350_o12636848_894356130671618_51889147_o12636962_894356290671602_295977475_o12637091_894356034004961_925023515_o12637184_894356014004963_1031260074_o12669330_894356137338284_1206992536_o12669366_894356267338271_1832180875_oDSC07354DSC07356

     

Օրացույց

Օրացույց