• 2016թ. ԵՀՕ նախապատրաստական առաջին ընդհանուր հանդիպման հրավեր

    Կազմակերպչական խմբի հայտարարությունը


    20 հունվարի, 2016թ.

     2016թ. հունվարի 20-ին Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում տեղի ունեցավ ԵՀՕ-2016-ի մասնակցության նախապատրաստության կազմակերպիչների աշխատանքային հերթական ժողովը: Քննարկվեցին 2016թ. նախատեսվող միջոցառումները՝ ի պատրաստություն ուխտագնացության, ընդ որում՝ ընդհանուր հանդիպումների կազմակերպման հնարավորությունները՝ ձմռան և գարնան ընթացքում, հրատապ լուծում պահանջող հարցեր՝ կապված մասնակիցների թվաքանակի, ուխտագնացության խմբի մեջ ընդգրկելու ընդհանրական սկզբունքների, ժողովրդապետներից ակնկալվող աշխատանքի, մեկնման կազմակերպման, լեհ երիտասարդների հետ շփումներն ավելի ակտիվացնելու, կազմակերպչական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելու կարևորության և այլնի մասին:

     2016թ. առաջին ընդհանրական հանդիպումը նշանակվեց փետրվարի 6-ին, Գյումրիում: Այն կլինի մեկօրյա, քանի որ գիշերելու համար համապատասխան պայմանների ապահովումը առայժմ բարդ է: Կազմվեց հանդիպման օրակարգը, որը ներկայացնում ենք հետևյալ փաստաթղթով, որն ուղարկվել է բոլոր ժողովրդապետներին.

    ԵՀՕ նախապատրաստական հանդիպման հրավեր (1)

Օրացույց

Օրացույց