• Աստվածահայտնության Սբ. Պատարագը Գյումրիում մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը

    «Ո՞վ եմ ես՝ որպես քրիստոնյա»:


    10  հունվարի, 2016թ.

      Աստվածահայտնության տոնին Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սբ. Պատարագ մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առընթերակայությամբ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի: Սրբազան Հայրն իր քարոզում ասաց հետևյալը.

     

    IMG_7672 «Երբ Քրիստոս մտավ Հորդանանի ջրերի մեջ, որպեսզի Հովհաննեսն իրեն մկրտի, Երկինքը բացվեց, ինչպես ասում է Ավետարանը, և Սուրբ Հոգին իջավ, և մի ձայն լսվեց, որ ասում էր՝ «սա՛ է իմ Որդին»: Այդ պահից սկսվեցին հալածանքները, դավաճանությունները Քրիստոսի հանդեպ: Ինչու՞: Որովհետև քանի որ մարդիկ մեղքի զավակներն են, նկատի չառան, որ Աստծո Որդին եկել էր՝ իրենց Աստծու հետ հաշտեցնելու համար: Նույնիսկ երբ հրեաները իմացան, որ ծնվեց Փրկիչը՝ Մեսիան, ուզեցին սպանել Նրան, որ իրենցից իշխանությունը չվերցնի: Սա ևս մարդկային եսասիրության, ինքնապաշտպանության արտահայտություն է:

     

    IMG_7678 Այսօր եթե մտածենք, թե ինչ ենք անում, ինչ ենք մտածում, որպես  քրիստոնյաներ, պետք է հարցնեք ինքներս մեզ՝ եկել ենք եկեղեցի, որովհետև օրհնվա՞ծ է, որովհետև ուզում եք առնել Քրստոսին մեր սրտերի մե՞ջ, որովհետև սիրու՞մ ենք Նրան, ուզում եք պատվել նրա ծննդյան հիշատա՞կը: Այս բոլորը լավ է, կեցցե՛ք: Բայց ուզում եմ տեսնել, թե երբ դուրս գաք այս եկեղեցուց ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ է ձեր վկայությունը, ինչպե՞ս եք ապրում ձեր ընտանիքում: Այս հարցերն են, որ ինձ մտահոգում են ամենից ավել: Այս ամենը ես ինքս ինձ ևս հարցնում եմ իմ կյանում, թե որքանո՞վ եմ վկայում Քրիստոսի մասին: Ո՞վ եմ ես՝ որպես քրիստոնյա: Ընդհանրապես, երբ ընտանիքները գժտվում են, սպասում են ինչ-որ առիթի՝ տոնի, որպեսզի հաշտվեն միմյանց հետ: Այսօր էլ մի այսպիսի առիթ է.երևեկայացեք, որ Քրիստոս ջուրն է մտնում, և Երկինքը բացվում է…Երանի՛ թե մենք էլ կարողանանք մոռացնել տալ մեր հանցանքները, մեղքերը և, ներողություն խնդրելով Տիրոջից, ժպտադեմ, սիրո արտահայտությամբ կարողանանք ապրել այս քրիստոնեական կյանքը: Չեք կարող երևակայել, թե Աստված ի՛նչ մեծ շնորհ է տվել մեզ»:

     

    Յավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Ջրօրհնեքի սրբազան արարողությունը:

     

    IMG_7702 IMG_7703

Օրացույց

Օրացույց