Հայր Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի թագադրության արարողությունը
Հուլիսի 17-ին Երևանի Նարեկի Տիրամայր Եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդական փոխանորդ Հայր Մեսրոպ ծ.վ. Սյուլահյանի թագադրության արարողությունը: «Թագադիր ծայրագույն վարդապետը» պատվո աստիճան է, որն ավելի լայն վարչական լիազորություններ է շնորհում ծայրագույն վարդապետին՝ թեմի առաջնորդին օգնելու և փոխարինելու դժվարին պարտականությունների կատարման համար: Նման մեծ թեմ հովվելու գործում թագակրությունը հավելյալ պատասխանատվություն է ենթադրում՝ Աստծո առաջ պատշաճ ծառայություն կատարելու համար: Հայր Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը միաժամանակ տեսուչն է Լիբանանի Մխիթարյան դպրեվանքի և Մխիթարյան միաբանության անդամ է: Սյուլահյանը ստացավ խույր, գավազան և մատանի: Թագադրության արարողությունը կատարվեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկների առաջնորդ Գերպծ. Ռաֆայել Արք. Մինասյանի: