• Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի քահանայական ձեռնադրության 14 ամյակը

    «Երախտապարտ եմ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց ինձ և արժանի համարեց իրեն սպասավոր կարգելու». Ա Տիմ., 1:13


    31 դեկտեմբերի, 2015թ.

     Դեկտեմբերի 31-ին լրացավ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի քահանայական ձեռնադրության 14 ամյա հոբելյանը: Տեր Գրիգորը առաջին քահանան է, որ ձեռնադրվել է Հայաստանի վերածնված կաթողիկէ համայնքում:

     Ծնվել է 1966թ. փետրվարի 26-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում, ավազանի անունով՝ Տիգրան Մկրտչյան: Քահանա է ձեռնադրվել 2001թ. դեկտեմբերի 31-ին, Գյումրիում, ձեռամբ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի, Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների ժամանակ, ստացել է Գրիգոր անունը՝ որպես հովանավոր սուրբ ունենալով Սբ. Գրիգոր Լուսավորչին: Ծառայել է Աշոցքի տարածաշրջանի, Գյումրիի, Վրաստանի, Տաշիրի տարածաշրջանի կաթողիկէ համայնքներում: Ավագ քահանայի պատվին արժանացել է 2010թ. դեկտեմբերի 31-ին: Ընդհանուր մատակարարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց:

     Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանն իր քահանայական ձեռնադրության հոբելյանն, ըստ սովորության, տոնում է հայրենի Մեծ Սեպասար գյուղում՝ Սբ. Պատարագ մատուցելով:

Օրացույց

Օրացույց


Recent Comments