• Գամիշլիում պայթյունների հետևանքով 18 քրիստոնյա է զոհվել, այդ թվում՝ հայեր

    Եկեղեցին սգում է իր զավակների կորուստը:


    31 դեկտեմբերի, 2015թ.

    2015թ. դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Սիրիայի Գամիշլի թաղամասում «Մաիամի» ռեստորանի մոտ երկու ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են են տասնյակ քրիստոնյաներ՝ այդ թվում և հայ կաթողիկէներ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը 18 է, իսկ վիրավորներինը՝ 35: Տեղում աշխատող ոստիկանները վնասազերծել են ևս մեկ չպայթած ական՝ դրված պայուսակի մեջ:

     

    Անմեզ զոհերի մարմինները հուղարկավորվել են դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից առաջ: Իսկ Գամիշլիի Սուրբ Հովսեփ եկեղեցում տեղի է ունեցել նրանց հոգեհանգստյան արարողությունը: Բեյրութի Հայ Կաթողիկէ Սուրբ Ավետման եկեղեցում սիրիահայ անմեղ զոհերի հիշատակին նույնը օրը կեսօրից հետո մատուցվել է Սբ. Պատարագ՝ ձեռամբ Արհ. Տ. Գէորգ եպս. Ասատուրյանի: Սբ. Պատարագին ներկա են եղել Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքը և Ասորի Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Յուսեֆ Յունանը:

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցին սգում է իր զավակների և զոհված մյուս քրիստոնյաների կորուստը և աղոթում նրանց հոգիների համար:

     

    535210_991324977573458_9208798182121889182_n 946445_148633398839702_6268745998068074097_n 1239568_991325034240119_5533810990568001460_n 1743469_991324884240134_4400344189924867667_n

Օրացույց

Օրացույց