• ԵՀՕ-2016 պատրաստության հանդիպումները շարունակվում են առանձին համայնքներում

    «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես…Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված այդ ամենի համար քեզ դատաստանի է կանչելու».Ժողովող, 11:


    14 դեկտեմբերի, 2015թ.

    2015թ. դեկտեմբերի 13-ին Արևիկ համայնքում տեղի ունեցավ երիտասարդական հերթական հանդիպումը՝ ի պատրաստություն 2016թ. Երիտասարդության համաշխարհային օրվա, որը տեղի կունենա, ինչպես գիտեք, 2016թ. հուլիսի 25-31-ը, Լեհաստանի Կրակով քաղաքում: Դեկտեմբերի 13-ի հանդիպման ընթացքում Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը բացատրել է ԵՀՕ կազմակերպման իմաստն ու նպատակը, հայ երիտասարդության մասնակցությանը նպատակը և կարևորությունը: Խոսել երիտասարդներին ներկայացվող պահանջների մասին, հոգևոր և բարոյական նկարագրի մասին, որը պետք է ունենա հայ երիտասարդը՝ նման համաշխարհային մասշտաբի եկեղեցական միջոցառմանը մասնակցելու համար: Տեր Նարեկը խոսել է նաև երիտասարդներին հետաքրքրող հոգևոր թեմաներից, որոնց հետագա հանդիպումներին ևս նախատեսում է անդրադառնալ, իսկ վերջում ստուգելու է երիտասարդների գիտելիքները և պատրաստվածությունը:

     

    Նախորդ հանդիպումը Արևիկում տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 1-ին: Մասնակցում էին նաև երիտասարդներ՝ Ազատանից և Գյումրիից: 2015թ. ընթացքում կազմակերպվել է ԵՀՕ-2016-ի պատրաստության 4 ընդհանուր հանդիպումներ՝ Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում: Այդ հանդիպումները կվերսկվեն գարնանը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments