«եթե գիտենայիր Աստծո պարգևը»
9 դեկտեմբերի, 2015թ.
Տեր Հիսուս Քրիստոս,
Դու մեզ սովորեցրիր գթասիրտ լինել
Ինչպես երկնավոր Հայրը,
Եվ մեզ ասացիր, թե ով որ Քեզ տեսնի,
Հորն է տեսնում:
Ցու՛յց տուր մեզ Քո դեմքը, և մենք կփրկվենք:
Սիրալիր նայվածքդ Զակքեոսին և Մատթեոսին ազատեց դրամի գերությունից,
Շնացողին ու Մագթաղենացուն ազատեց իրենց երջանկությունը միայն ստեղծվածի վրա դնելուց,
Լացել տվեցիր Պետրոսին՝ ուրացումից հետո,
Եվ ապահովեցիր Դրախտը՝ զղջացած ավազակի համար:
Թող, որ յուրաքանչյուրս լսի, որպես իրեն ուղղված, այն խոսքը, որ ասացիր սամարացուն.
«եթե գիտենայիր Աստծո պարգևը»:
Դու ես տեսանելի դեմքը անտեսանելի Հոր Աստծո Ամենակալի,
Որ հայտնվում է հատկապես ներումով և ողորմությամբ:
Թո՛ղ, որ աշխարհում Եկեղեցին լինի Քո տեսանելի դեմքը,
Որի Տերն ես Դու՝ Հարուցեալդ փառքի մեջ:
Ուզեցիր, որ Քո պաշտոնյաներն էլ տկարությունը հագնեն, որպեսզի զգան ճիշտ կարեկցությունը նրանց հանդեպ, ովքեր տգիտության և սխալի մեջ են:
Այնպես արա՛, որ պաշտոնյաներիդ մոտեցողը ինքն իրեն զգա Աստծո կողմից սպասված, սիրված ու ներված:
Ուղարկի՛ր Սուրբ Հոգիդ, որ մեզ սրբացնի իր դրոշմով, որպեսզի
Ողորմության հոբելենական տարին լինի Տիրոջ շնորհքի տարի,
Եվ Տիրոջ Եկեղեցին, նորոգված եռանդով, կարողանա աղքատներին փոխանցել ուրախ լուրը,
Հռչակել ազատություն՝ բանտարկյալներին և ճնշվածներին,
Կույրերին վերադարձնի տեսողությունը:
Այս բոլորը Քեզնից խնդրում ենք Գթության Մոր՝ Մարիամի բարեխոսությամբ,
Դու, որ ապրում և թագավորում ես Հոր և Սուրբ Հոգու հետ,
Այժմ և միշտ և հավիտյանս.
Ամեն: