• Հայ կաթողիկէ երկու հոգևորական Լեհաստանում մասնակցեց ԵՀՕ-2016-ի Բ միջազգային ժողովին

    «Երիտասարդները աշխարհի ապագան են».Սբ. Հովհաննես Պողոս Բ


    5 դեկտեմբերի, 2015թ.

     2015թ. նոյեմբերի 25-29-ը Լեհաստանի Կրակով, Վիելիչկա, Վադովիցե (Krakow, Wieliczka, Wadowice) քաղաքներում տեղի ունեցան Երիտասարդության համաշխարհային օր (ԵՀՕ)-2016-ի երկրորդ միջազգային նախապատրաստական հանդիպումները, որոնց մասնակցեց մոտ 300 ներկայացուցիչ՝ տարբեր երկրների կաթողիկէ համայնքներից: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէներին, ովքեր մասնակցելու են ԵՀՕ-2016-ին, ներկայացնում էին Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը և Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը: Ինչպես հայտնել ենք, այդ տարածաշրջաններից ԵՀՕ-2016-ին կմասնակցի մոտ 450 հայ երիտասարդ: Խումբն արդեն գրանցված է ԵՀՕ-2016-ի պաշտոնական կայքում՝ «Սբ. Գրիգոր Նարեկացի» անվամբ: Հիշեցնեմ, որ ԵՀՕ-2016-ը կայանալու է 2016թ. հուլիսի 26-31-ը, Կրակովում:

    PHOTO_GALERY_Delegaci223342938086_606c45dbc0_z

    Հայ կաթողիկէ հոգևորականները մասնակցել են Վադովիցեում կազմակերպված ժողովներին, որոնց ընթացքում ներկայացրել են Հայաստանում կազմակերպված նախապատրաստական աշխատանքները, հայ երիտասարդների սպասումները, խոսել հայկական ինքնության և մշակութային առանձնահատկությունների մասին, մասնակցել միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկումներին:

     

    Հանդիպմանը ներկա են եղել Աշխարհականների պապական խորհրդի գլուխ Կարդինալ Ստանիսլավ Ռիլկոն (Stanisław Ryłko) և Կրակովի միտրոպոլիտ Կարդինալ Ստանիսլավ Դժիվիչը  (Stanisław Dziwisz): Կարդինալ Ռիլկոն հայտնել է, որ Սրբազան Քահանայապետը մեծ ուշադրություն է դարձնում ԵՀՕ միջոցառման պատշաճ կազմակերպմանը և այն համարում է երիտասարդության հոբելյան և երիատասարդների ուխտագնացություն՝ հետևելով Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի կոչին՝ «Երիտասարդները աշխարհի ապագան են»: Երկու կարդինալներն էլ շեշտել են, որ ԵՀՕ-ն նախևառաջ ուխտագնացություն է: Կարդինալ Դժիվիչն ասել է.«Նոր գինու համար կարիք ունենք նոր տիկերի: ԵՀՕ բոլոր միջոցառումները մարտահրավեր են՝ ոչ միայն երիտասարդների կեցության և շփման խնդիրները լուծելու, այլև՝ նախևառաջ ավետարանական»: Նա համոզված է, որ ԵՀՕ-ն Եկեղեցու պատասխանն է ներկայիս աշխարհի խնդիրներին: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երիտասարդների համար ավելի ու ավելի դժվար է դառնում զրուցելն իրենց տարեկիցների հետ, նույնիսկ՝ իրենց ծնողների հետ, որովհետև երիտասարդները ժամեր շարունակ վիրտուալ աշխարհում են, շփվում են տեքստային նամակներով, իրականում չեն հանդիպում միմյանց, ընտանիքը երկրորդական կամ երրորդական պլանում է…Սա շատ երիտասարդների մոտ արմատացնում է միայնության զգացումը…Այդ պատճառով էլ կարիքն ունենք ԵՀՕ-ի պես հանդիպումների, որպեսզի յուրաքանչյուր մասնակից զգա, որ ինքը միայնակ չէ, այլ «Քրիստոսի ժողովի» մեջ է, կարո՛ղ է իր կյանքը կառուցել Ավետարանի վրա».վստահ է Կարդինալ Դժիվիչը:

    PHOTO_GALERY_Delegaci7

    Կրակովում հանդիպելը շատ հետաքրքիր կլինի. Կրակովը լեհ երիտասարդների կենտրոնն է, այդտեղ են ակադեմիական օջախները, այդտեղ են ապրել ու աղոթել Սրբուհի Ֆաուստինան և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը՝ ավազանի անունով՝ Կարոլ Վոյտիլան: Այս Քահանայապետը եղավ ԵՀՕ նախաձեռնողն ու առաջին կազմակերպիչը՝ 1985թ.: Ուստի ԵՀՕ-2016-ը առավել խորհրդանշական կլինի, քանի որ տեղի կունենա այս Սուրբ Պապի հայրենի քաղաքում: ԵՀՕ-2016-ին մասնակցելու համար արդեն գրանցվել է մոտ 500.000 մասնակից: Եվ մինչև 2016թ. հուլիս ամիսը մնում է դեռևս 8 ամիս:

     

    Հիշեցնեմ, որ Հայաստանում երիտասարդներին ԵՀՕ-2016-ին պատրաստելու նպատակով՝ 2015թ. կազմակերպվեց 4 ընդհանուր հանդիպում՝ Աղաջանյան ճամբարի տարածքում, որոնց արդեն անդրադարձել ենք: Առանձին հանդիպումներ են կազմակերպվում նաև համայնքներում՝ ժողովրդապետների կողմից:

     

    22741905073_c5c488ca3f_z23072703140_9015db9681_z

     

Օրացույց

Օրացույց