• Զոհվել է՝ ԼՂՀ սահմանը պաշտպանելիս

    «Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի…զՏէր աղաչեսցու՛ք»:


    14 նոյեմբերի, 2015թ.

     

     Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, 2015թ. նոյեմբերի 12-ին  ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի մարտական հենակետում, ժամը 21-ի սահմաններում, հակառակորդի գնդակից զոհվել են երկու ժամեկտային զինծառայողներ՝ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): 

     

     Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արևիկ գյուղի բնակիչ է, կաթողիկէ ընտանիքի զավակ: Դեկտեմբերի 17-ին լրանալու էր Վահեի ժամեկտային երկամյա ծառայության ժամկետը և նա վերադառնալու էր տուն: Հարազատները պատմում են, որ մոտ մեկ ամիս առաջ Վահեն պարգևատրվել է մեդալով՝ մարտական արիության համար: Այդ առիթով նրան տրվել է 10-օրյա արձակուրդի իրավունք, որից նա չի ուզեցել օգտվել՝ ասելով, որ ընդամենը մեկ ամիս է մնացել զորացրմանը: Բայց, ցավոք, նա զոհվեց հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելիս և չհասավ զորացրման երջանիկ օրվան: Վահեն Արևիկի Կաթողիկէ պատանեկան միության անդամ էր, ջերմեռանդ ու նվիրյալ հավատացյալ:

     

     Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում նոյեմբերի 15-ին մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագը նվիրված կլինի Վահե Վանոյանի հիշատակին: Սբ. Պատարագի ավարտից հետո կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ:

     

    Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վահեի ընտանիքին և Արևիկի համայնքին:

     

    01a33260ed7a2d87aa2fcb4dc8860ac7 11224210_1489296661373856_2401415898377633068_n

    12227682_1053393478026793_969603211429682107_n 12238146_1053394948026646_8628313618194815604_o

     

     

     

     

Օրացույց

Օրացույց