• Քահանան անտարբեր չպետք է լինի իր հոտի նկատմամբ

    2015թ. հոկտեմբերի 30-ին Սրբազան Քահանայապետը առավոտյան Սբ. Պատարագի քարոզի ընթացքում խոսել է քահանայի առաքելության մասին:


    31 հոկտեմբերի, 2015թ.

     

    Հիշեցնելով անառակ որդու վերադարձի մասին առակը՝ Քահանայապետը բացատրել է, որ Աստված ողորմած է՝ ոչ թե որովհետև խղճում է, կարելի է խղճալ, ասենք, սատկող շանը, այլ՝ որովհետև Ատսված մտահոգ է մարդու խնդրով, կարեկցում է մարդուն: Հիսուս բուժում էր մարդկանց, բայց Նա բժիշկ չէր, այլ բուժում էր՝ որպես նշան Աստծո սիրո, փրկելու համար մարդկանց, կորած ոչխարին՝ ետ՝ դեպի հոտը բերելու համար: Աստված մեզ սիրում է Հոր նման, սիրում է յուրաքանչյուրիս: Եվ երբ Աստված ներում է, ներում է Հոր նման և ոչ թե՝ դատավորի նման, ով վճիռ է կարդում: Նա ներում է ի սրտե, որովհետև սիրում է:

     

    Հիսուս ուղարկվեց՝ բարի լուրն ավետելու, ազատելու ճնշվածներին, մտնելու յուրաքանչյուրիս սիրտը, ազատելու մեզ մեր մեղքերից և չարից: Այսպես պետք է լինի նաև քահանան, վստահ է Սրբազան Պապը, քահանան մտնում է մարդկանց կյանք, կարեկցում նրանց, որովհետև նա քահանա է՝ ինչպես Հիսուս: Որքա՛ն հաճախ ենք քննադատում այն քահանաներին, ովքեր հետաքրքրված չեն, թե ինչ է տեղի ունենում իրեց համայնքներում: Այդպիսին լավ քահանա չէ, լավ քահանան կարեկցում է, սիրում է:

     

    2015թ. նոյեմբեր ամսվա համար Սրբազան Պապն աղոթելու է քահանաների համար, որպեսզի քահանաները պատրաստ լինեն՝ շփվելու իրենց համայնքի զավակների հետ, ուղեկցեն նրանց դժվարությունների մեջ, վերարթնացնեն նրանց հույսը:

     

    Միայն հոգևոր հոտի մեջ կանգնած քահանան կարող է առաջնորդել և օգնել իր զավակներին, ով չի վախենում հարցերից, շփումից, ընկերակցելուց, ժամանակ «վատնելուց»՝ ընտանիքների հետ շփվելու համար:

Օրացույց

Օրացույց