Քրիստոնեական հուշարձանների նկատմամբ հերթական վայրագության դեպքը:
17 սեպտեմբերի, 2015թ.
Akunq.net լրատվական կայքը փոխանցում է Դիջլե լրատվական գործակալության տեղեկությունն այն մասին, որ օրերս թալանվել է Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանի հայ կաթողիկէ եկեղեցին:
Ըստ աղբյուրի, թալանողները եղել են թուրքական ոստիկանության աշխատակիցները, որոնք եկեղեցի են մտել շրջանում հայտարարված պարետային ժամի ընթացքում: Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագոզյանը գործակալությանը հայտնել է, որ եկեղեցին կրել է մոտ 300.000 թուրքական լիրայի վնաս, ոստիկանությունը (նրա խոսքերով) կոտրել է եկեղեցու դռները, գողացել հախճապակու վրա արված 6 նկար, պատմական փորագիր քարեր: Քարագոզյանի խոսքերով, հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել:
Պարետային ժամն, ըստ երևույթին, հայտարարվել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամների և ոստիկանության միջև բախումների պատճառով: Ըստ աղբյուրի, նախկինում Սուրի շրջանում բախումների ժամանակ վնասվել է նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին: