• Թեմի հոգևորականները մասնակցել են Ռենովաբիս բարեսիրական կազմակերպության 19-րդ միջազգային խորհրդաժողովին

    2015թ. սեպտեմբերի 2-4-ը Գերմանիայի Ֆրեյզինգ քաղաքում տեղի է ունեցել Կաթողիկէ Եկեղեցու Ռենովաբիս բարեսիրական կազմակերպության 19-րդ միջազգային խորհրդաժողովը՝ «Արևելյան Եվրոպայի երիտասարդությունը.ապագայի հեռանկարները, երիտասարդության աշխարհայացքը՝ կյանքի և հավատքի մասին» թեմայով:


    8 սեպտեմբերի, 2015թ.

     

    Խորհրդաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի  տարբեր երկրների եկեղեցական համայնքների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանից՝ Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը և Փանիկի հոգևոր վարիչ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, «Հավատ և լույս» աղոթական համայնքի ղեկավար Անահիտ Մխոյանը: Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել է Գերշն. Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Ելույթներ են ունեցել Դրեզդենի արքեպիսկոպոս դոկտոր Heiner Koch-ը, Կրակովի արքեպիսկոպոս կարդինալ Stanislaw Dziwisz-ը, Ֆրեյզինգի օժանդակ եպիսկոպոս Bernard Hablberger-ը, Կաունասի արքեպիսկոպոս Lionginas Virbalas-ը, ոլորտի աշխարհական մասնագետներ, Ռենովաբիսի ներկայացուցիչներ:

     

    Ելույթներից զատ եղել են նաև խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով.

     

    1.կրթության հասանելիություն բոլորի համար,

    2.ինչպե՞ս կարելի է հասնել այս նպատակին,

    3.մասնագիտություն և ընտանիք,

    4.ինչպե՞ս կարելի է ակտիվացնել երիտասարդության ներգրավվածությունը քաղաքացիական հասարակության մեջ,

    5.ի՞նչ կարող են անել երիտասարդները աշխարհում համաձայնություն և հաշտություն տարածելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է հավատքը և Եկեղեցին գրավիչ դարձնել երիտասարդների համար և այլն:

     

    Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև միասին աղոթելու և մասնակցելու Սբ. Պատարագների, որոնք մատուցվել են Ֆրեյզինգի տաճարներում:

     

    Ռենովաբիսը Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո գործող կազմակերպություն է՝ հիմնված 1993թ., մայր գրասենյակը Գերմանիայում է: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արևելյան Եվրոպայի տարբեր կաթողիկէ համայնքների՝ եկեղեցաշինության, հոգևոր դաստիարակության, պատանեկան ճամբարների կազմակերպման և այլ ոլորտներում, որտեղ եկեղեցիները նյութական խնդիրներ ունեն: Ռենովաբիսը մեծ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներին: Ռենովաբիսի տվյալներով, մինչ օրս 28 երկրներում աջակցել է 14.000-ից ավելի ծրագրերի իրականացմանը՝ կատարելով մոտ 400.000.000 դոլարի նվիրատվություն:

     

    11218891_939060909466532_1691995706228934281_n 11988275_938336679538955_1346654938547994422_n 11988648_939326572773299_6730721559140551332_n 11219603_939326609439962_2347969615310514095_n11954600_10206665680613682_7029317942070256061_n

Օրացույց

Օրացույց


Recent Comments