• Հայկական Կարիտասը նոր ծրագիր է սկսում Արտաշատ քաղաքում

    Հայ Կաթողիկէ Եկեղեցին ընդլայնում է իր սոցիալական առաքելության ծրագրերի աշխարհագրությունը


    3 օգոստոսի, 2015թ.

    Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ և աջակցությամբ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում մեկնարկելու է Հայկական Կարիտասի նոր ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահով երեխաների սոցիալ-հոգեբանական աջակցությանը: Ծրագրի իրականացման համար բացվել է գրասենյակ և կահավորվել:

     

    Մշակվել է ծրագիր, որն իր բնույթով ու ռազմավարությամբ նման է լինելու Գյումրիում և այլ քաղաքներում իրականացվող «Փոքրիկ իշխան» ծրագրին: Ուսումնասիրվել է տեղի բնակչության սոցիալապես առավել խոցելի խումբը, ընտրվել են թիրախային մոտ 50 ընտանիքների երեխաներ, ովքեր 2015թ. օգոստոսի 26-ին հրավիրվել են Կարիտասի նոր գրասենյակ, որտեղ նրանց համար կազմակերպվել է հյուրասիրություն: Երեխաները նաև նվեր են ստացել գրենական պիտույքներ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

     

    Ծրագիրը կսկսի լիարժեք գործել մոտ օրերս՝ ֆինանսավորման խնդիրները լուծելուց հետո: Նախատեսվում է, միջոցների առկայության դեպքում, հետագայում ընդլայնել ծրագիրը և մեծացնել թիրախային ընտանիքների թիվը:

Օրացույց

Օրացույց