Ժողովի նիստերը տեղի են ունենում Հռոմի Լևոնյան վարժարանում: Նիստերը կավարտվեն 2015թ. սեպտեմբերի 10-ին:
2 օգոստոսի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 1-ին Հռոմում մեկնարկել է Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց արտահերթ Սինոդի աշխատանքը: Սա առաջին սինոդն է՝ Տանն Կիլիկիո Նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի նախագահությամբ: Սինոդին մասնակցում են Հայ Կաթողիկէ բոլոր եպիսկոպոսները և քննարկում Հայ Կաթողիկէ Եկեղեցու թեմերին ու պատրիարքությանը առընչվող անհետաձգելի հարցեր, ուսումնասիրում խնդիրների լուծման կարելիությունները: Նիստերի ընթացքում տեղի են ունենալու եպիսկոպոսների, Կաթողիկոս Պատրիարքի տեղակալի, պատրիարքարանի դիվանի պատասխանատուի ընտրություններ:
Սինոդի աշխատանքներին մասնակցող Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը տեղեկացրեց, որ սինոդական հայրերը շնորհակալական նամակ են ուղարկել Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հռոմի Սուրբ Մարթայի տաճարում Նորին Սրբության նախագահությամբ և կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարքի ու եպիսկոպոսների համապատարագությամբ մատուցվելիք Սբ. Պատարագի համար: