• Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը մեկնել է Հռոմ:

    2015թ. սեպտեմբերի 1-ին կմեկնարկի հայ կաթողիկէ եպիսկոպոսների սինոդոսը:


    27 օգոստոսի, 2015թ.

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը 2015թ. օգոստոսի 26-ին մեկնել է Հռոմ՝ նախագահելու սեպտեմբերի 1-ին սկսվող հայ կաթողիկէ եպիսկոպոսների ժողովը: Քննարկվելու են Հայ Կաթողիկէ Եկեղեցուն հուզող խնդիրներ: Սեպտեմբերի 7-ին հայ եպիսկոպոսները, Հոգևոր Տիրոջ գլխավորությամբ, հանդիպելու են Սրբազան Պապին:

     

    Սինոդի նիստերից հետո՝ սեպտեմբերի 23-ին,  Ամեն. Հոգևոր Տերը ժամանելու է Հայաստան՝ սեպտեմբերի 24-ին նախագահելու Գյումրի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողութունը: Սեպտեմբերի 27-ին Ամեն. Հոգևոր Տերը Սբ. Էջմիածնում մասնակցելու է Մյուռոնօրհնեքի արարողությանը: ՀՀ նախագահի հրավերով Ամեն. Հոգևոր Տերը իր մասնակցությունը կբերի նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստերին:

     

    Սեպտեմբերի 1-ին Հռոմում կլինի նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը՝ մասնակցելու հայ եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին, որոնց մասին, ըստ պատշաճի, տեղեկություններ կներկայացնենք ժողովի ընթացքում:

Օրացույց

Օրացույց