Ամենապատիվ Հոգևոր Տերը սկսում է իր պաշտոնական ճամփորդությունները:
14 օգոստոսի, 2015թ.
Ինչպես տեղեկացնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատրիարքարանը,
Տանն Կիկիլիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը 2015թ. օգոստոսի 26-ին մեկնելու է Հռոմ, ուր նախագահելու է հայ կաթողիկէ եպիսկոպոսաց սինոդոսի ժողովին: Այս առթիվ հայ կաթողիկէ եպիսկոպոսները, Հոգևոր Տիրոջ գլխավորությամբ, հանդիպում են ունենալու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ:
2015թ. սեպտեմբերի 23-ին Հոգևոր Տերը Հռոմից մեկնելու է Հայաստան՝ օծելու Գյումրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ առաջնորդանիստ նորակառույց եկեղեցին: Օծման հանդիսավոր արարողությունը նախատեսված է 2015թ. սեպտեմբերի 24-ին, հրավիրյալ բարձրաստիճան հոգևորականների և պատվավոր հյուրերի մասնակցությամբ:
Հոգևոր Տերը ներկա է լինելու նաև Սբ. Էջմիածնում տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի սրբազան արարարողությանը, ինչպես նաև, ՀՀ նախագահի հրավերով, Երևանում մասնակցելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին:
Հոկտեմբերի սկզբին Հոգևոր Տերը Երևանից կմեկնի Հռոմ՝ մասնակցելու ընտանիքին նվիրված եպիսկոպոսաց մեծ ժողովի աշխատանքներին, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 4-ին: