Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի՛:
14 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 14-ին հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Զգոն քահանա Անտոնյանը:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Հ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը ցավակցում է Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հավատացյալներին և Տ. Զգոնի ընտանիքին ու աղոթում՝ որպեսզի Տերն իր հայրական գիրկն ընդունի վախճանված հոգևորականի հոգին ու մխիթարի նրա հարազատներին և հոգևոր զավակներին:
Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվական համակարգը, Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշան եկեղեցում:
Տ. Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը` Հովհաննես) ծնվել է 1961 թ. օգոստոսի 12-ին Երևանում: 1968-1978 թթ. սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: 1983-1988 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա՝ Բուենոս Այրեսի UCA համալսարանում: 1989 թ. մայիսի 8-ին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 2002 թ. ապրիլի 28-ին, ձեռամբ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի, ձեռնադրվել է քահանա: 2002 թ.-ից ծառայում է Շիրակի թեմում: