• Հավատացյալների նվիրատվություններով բարեկարգվում են եկեղեցիների տարածքները

    Բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել Շիրակի մարզի Արևիկ, Լանջիկ, Ազատան գյուղերում:


    5 օգոստոսի, 2015թ.

     Շիրակի մարզի Արևիկ համայնքում խճապատվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարակից փողոցը: Այն տարիներ շարունալ անբարեկարգ վիճակում էր, անասֆալտապատ, մշտապես դժվարություններ էր ստեղծում եկեղեցի այցելող հավատացյալների համար: Մի քանի ամիս առաջ գյուղի մի խումբ  երիտասարդներ Հովհաննես Նռանյանի նախաձեռնությամբ փորձել են փողոցի փոսերը լցնել հողով, ապա  Արևիկի, Ազատանի, Լանջիկի և Ձիթհանկովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյանի խնդրանքով գյուղի հավատացյալները գումար են նվիրաբերել՝ փողոցը խճապատելու համար: Բարերարներն են՝ Արտակ Թորոյանը (նվիրաբելել է 60.000 դրամ), Վրեժ Սեխպեյանը (նվիր.՝ 60.000 դրամ), Սպարտակ Սողոյանը ( նվիր.՝30.000 դրամ), ում նվիրած գումարներով հնարավոր է եղել գնել երեք բեռնատար խիճ:

     

    11427243_546721055467345_606027185636543524_n 11738057_563546707118113_723069800784744998_n

     

     

    Լանջիկ համայնքում դեռևս այս տարվա հունիսին դարձյալ ժողովրդապետի խնդրանքով և Կարապետ Առաքելյանի բարերարությամբ խճապատվեց և ասֆալտապատվեց Սբ. Աստվածածին եկեղեցու բակը: Մի քանի օրից նախատեսվում է եկեղեցին ապահովել խմելու ջրով՝ անկացնելով 120 մ. ջրագիծ:  Գյուղացիներից մեկը խոստացել է նվիրել խողովակները, իսկ Անիի ճանապարհաշինական կազմակերպությունը խոստացել է տեխնիկա ուղարկել՝ փորման աշխատանքների համար:

     

    1234662_549042718568512_1263739480358032070_n 10352327_549042198568564_8570709545152631937_n

     

     

    Իսկ Ազատանում օգոստոսի երկրորդ կեսին կշարունակվեն Սբ. Աստվածածին եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որոնք լայն թափով մեկնարկեցին 2015թ. հունիսին: Եկեղեցու հիմքերի խոնավությունից քայքայված էին: Շինարարները շուրջանակի փորել են հիմքերի կողքը և բետոնապատել, ապա բազալտե սալարկներ կառուցել՝ խոնավությունը վերացնելու համար:

     

     11147869_549048851901232_3167251668157513705_n 11401203_546727328800051_6780307475425426901_n

Օրացույց

Օրացույց