Լուրն՝ ըստ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի հրապարակման:
5 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 1-2-ը Զմմառի վանքի մոտ կազմակերպվել է «Երիտասարդաց ազգային օր» անվամբ երիտասարդական հավաք, որին մասկացել է Լիբանանի մոտ 700 երիտասարդ՝ կաթողիկէ տարբեր համայնքներից, ընդ որում՝ նաև Բեյրութի հայ կաթողիկէ երիտասարդաց խորհուրդը, Սբ. Մեսրոպի արիները, Սբ. Գրիգոր Լուսավորչի սկաուտները, ՀԿՄ պատանիները, ՀԿՄ Զալքայի շեփորախումբը՝ Գերպ. Հ. Ղազար վրդ. Պետրոսյանի հոգևոր առաջնորդությամբ: Միջոցառումը կազմակերպել է Լիբանանի «Աշխարհականների առաքելության խորհուրդը»:
Օգոստոսի 1-ին երիտասարդները Զմմառի վանքում ներկա են եղել Գերպ. Հ. Եղիա վրդ, Դերձակյանի դասախոսությանը՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի թեմայով: Նույն օրը երեկոյան մեծ համերգ է տեղի ունեցել Զմմառի վանքին մոտ գտնվող դաշտում, որին երգերով ու ազգային պարերով մասնակցել են նաև հայ երիտասարդները: Իսկ համերգից հետո՝ ուշ գիշերը, տեղի է ունեցել Սբ. Հաղորդության երկրպագություն՝ սաղմոսների ուղեկցությամբ:
Օգոստոսի 2-ին դաշտում Սբ. Պատարագ է մատուցվել Մարոնի Կաթողիկէ Եկեղեցու ծեսով, նախագահությամբ Արհ. Ժորժ Աբու եպս. Ժաուտեի և համապատարագությամբ՝ Զմմառի վանքի մեծավոր Գերհ. Հ. Գաբիրել թ.ծ.վ. Մուրադյանի, Տրիպոլիի Մարոնի Եկեղեցու առաջնորդի և շատ այլ վարդապետների:
Երիտասարդական երկօրյա միջեկեղեցական հավաքը ավարտվել է ընդհանուր ճաշկերույթով, ջերմ ու բարեկամական մթնոլորտի մեջ, որը պարարտ հող է այլ միասնական ձեռնարկների ու հանդիպումների համար: