• Հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի մահվան քառասունքին

    2015թ. օգոստոսի 2-ին հայ կաթողիկէ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Երջանկահիշատակ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Հայրապետի հոգու համար:


    3 օգոստոսի, 2015թ.

    Բեյրութի Սրբո Կույսի Ավետման եկեղեցում, որին կից գտնվում է նաև Պատրիարքական դամբարանը, Սբ. Պատարագը մատուցվել է ձեռամբ նույն եկեղեցու ժողովրդապետ Գերպ. Հ. Վարդան վրդ. Գազանճյանի և առընթերակայությամբ Արժ. Տ. Կարապետ քահանա Թադևոսյանի: Արարողությունը նախագահել է և իր խոսքով հավատացյալներին է դիմել Արհ. Հ. Մանուել եպս. Պաթագյանը՝ Հյուսասյին Ամերիկայի հայ կաթողիկէների նախկին առաջնորդը: Պաթագյան Սրբազանն իր խոսքում վերհիշել է Երջանկահիշատակ Հոգևոր Տիրոջ հագևոր նկարագիրը և ասել.

     

    «Երջանկահիշատակ Հոգևոր Տերը հոգևոր կյանքը  նկատում էր որպես անփոխարինելի ու կենսական պայման՝ եկեղեցականի կոչման ու արդյունավետ առաքելության համար: Նա չէր կարող մի պահ իսկ երևակայել, որ որևէ քահանա կարող է հավակնել լինել Քրիստոսի աշակերտ և առաքյալ՝ առանց աղոթքը դարձնելու իր կյանքի բևեռը, կորիզն ու սնունդը: Այս համոզումը Հայրապետը ցույց էր տալիս իր հավատարմությամբ՝ Սբ. Պատարագի ամենօրյա մատուցմանը և ժամերգություններին: Ծայր աստիճան բծախնդիր էր ծիսական կյանքի հարազատ պահպանմանը և գործադրությանը՝ այն համարելով քրիստոնյա հասարակության պաշտամունքային կյանքի լիակատար ապրումի բարձրագույն արտահայտությունը»:

     

    Շարականների երգեցողությունը կատարել են պատրիարքական «Կռունկ» և համայնքի «Կիլիկիա» երգչախմբերը:

     

     

Օրացույց

Օրացույց