• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հարցազրույցը՝ Aid to the Church in Need բարեսիրական կազմակերպության հետ

    2015թ. հունիսի 15-17-ը, Հռոմում ROACO-յի՝ «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» բարեսիրական կազմակերպության 88-րդ համագումարի օրերին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հարցազրույց է ունեցել «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (Aid to the Churchin Need) կաթողիկէ միջազգային բարեսիրական կազմակերպության աշխատակցի հետ:


    21 հուլիսի, 2015թ.

     

     

     

    Հարցազրույցում, որը հրապարկվել է 2015թ. հուլիսի 10-ին, Ռաֆայել Սրբազանը նախ խոսել է 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Սրբազան Պապի կատարած պատմական քայլի մասին և շնորհակալություն հայտնել ամբողջ հայության անունից:

     

    «Մենք վստահ էին, որ Պապը կհիշատակի ցեղասպանությունը, և նրա քաջությունը փոխեց ամբողջ աշխարհի վերաբերմունքը».ասել է Սրբազանը և շեշտել մեկ այլ կարևոր կետ ևս, ինչն այդ օրերին մամուլում անուշադրության էր մատնված.

     

    «Սրբազան Պապը մեզ քաջալերեց հետամուտ լինել հաշտության՝ բարձրագույն կրթական, հոգևոր և մարդկային արժեք ունեցող մի քայլ, որը կօգնի մեզ վերականգնել կորսվածը»:

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ասել է, որ ինքը Ցեղասպանությունից հետո ծնված հայերի առաջին սերնդին է պատկանում, բայց նույնիսկ նրանք, ովքեր անմիջապես չեն տեսել այդ արհավիրքը, դարձյալ տառապում են դրա հետևանքներից.

     

    «Կան հոգեբանական խնդիրներ, օրինակ՝ բնազդային վախը՝ զինվոր տեսնելիս, փոխանցվել է նույնիսկ երկրորդ, երրորդ սերունդներին»:

     

    Խոսելով Թուրքիայի վերաբերմունքի մասին՝ Սրբազանը փաստել է, որ Թուրքիան մինչ օրս չի փոխվել, և անկասկած է այսօրվա Թուրքիայի ամբողջ պատասխանատվությունը՝ 1915թ. հանցագործության համար:

     

    «Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են Եվրոպան և Ամերիկան այդքան հարգանք ցուցաբերել հանցագործ մի երկրի»:

     

    Անդրադառնալով իր առաջնորդության կաթողիկէ համայնքների վիճակին՝ Ռաֆայել Սրբազանն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէները ավելի աղքատ են և մեծ կարիք ունեն արտերկրի օգնությունների: Ռուսաստանում հիմնական խնդիրը, ըստ նրա, հայ կաթողիկէ համայնքների իրավական դրության բացակայությունն է, իսկ Վրաստանում հայ կաթողիկէ համայնքը բարդ հարաբերություններ ունի վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ:

     

    «Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերությունները գերազանց են, որովհետև չկան ոչ ծիսական, որ խորհրդաբանական տարբերություններ».ասել է նա և առանձնացրել է կաթողիկէ համայնքներում առկա ենթակառուցվածքային խնդիրները:

     

     «Համայնքներում չկան եկեցական սրահներ կամ գրասենյակներ, ամեն ինչ ստիպված են անել եկեղեցիներում: Հաճախ քահանաները հարկադրված են Սբ. Պատարագ մատուցել դպրոցների սենյակներում, սա առիթ է տալիս, որ աղանդի տպավորություն թողնենք…

     Դպրոցներում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն չի թույլատրվում կրոն դասավանդել».ասել է Ռաֆայել Սրբազանը:

Օրացույց

Օրացույց