• Մեկնարկեցին Տանն Կիլիկիո 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության սինոդական նիստերը

    2015թ. հուլիսի 14-ին, Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ին Զմմառում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սբ. Սինոդի եպիսկոպոսները սկսեցին Տանն Կիլիկիո 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության նիստերը: Առաջին նիստը խորհրդակցական բնույթ ունի:


    14 հուլիսի, 2015թ.

    Հուլիսի 13-ին սինոդոսական հայրերը մասնակցեցին մեկօրյա հոգևոր կրթության՝ քարոզությամբ Իտալիայի Լոթի թեմի առաջնորդ և Արևելյան եկեղեցիների ժողովի նախկին ենթաքարտուղար Մաուրիոցիո եպս. Մալվեսթիի:

     

    Հիշեցնեմ, որ Արևելյան եկեղեցիների կանոնագրքի 64-րդ կանոնը սահմանում է, որ Պատրիարքի ընտրության համար եպիսկոպոսաց սինոդի ժողովը պետք է գումարվի թափուր մնալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում: Թեև մասնավոր օրենքով կարող է սահմանվել ավելի երկար ժամանակաշրջան, բայց ոչ ավելին, քան երկու ամիս:

     

    66-րդ կանոնով Պատրիարքի ընտրության ժամանակ ընտրության սրահում կարող են ներկա գտնվել միայն Սինոդի եպիսկոպոսները և քարտուղարը:

     

    72-րդ կանոնի համաձայն, ընտրվում է նա, ում օգտին քվեարկում է սինոդական հայրերի 2/3-ը: Եթե մինչև երրորդ քվեարկությունը ներառյալ, ոչ ոք չունենա ձայների 2/3-ը, ապա կատարվում է չորրորդ քվեարկությունը՝ երկու ամենաշատ ձայներ ունեցող անձանց համար.ում օգտին կլինի ձայների բացարձակ մեծամասնությունը, նա էլ կհամարվի ընտրված:

     

    Եթե ընտրությունները չպսակվեն հաջողությամբ 15 օրվա ընթացքում, կմիջամտի Սրբազան Պապը:

     

    Ըստ կանոն 74-ի, ընտրված թեկնածուն, տեղեկացվելուց հետո 2 օրվա ըթնացքում պետք է պատասխանի՝ ընդունում է, թե ոչ.եթե չպատասխանի, կկորցնի ընտրությամբ ստացած բոլոր իրավունքները:

     

    Սինոդի եպիսկոպոսները, նոր Պատրիարք ընտրելուց հետո, հնարավորինս շուտ այդ մասին նամակով տեղեկացնում են Սրբազան Պապին և Արևելյան մյուս եկեղեցիների Պատրիարքներին: Իսկ նորընտիր Պատրիարքը իր ստորագրությամբ նամակով հնարավորինս շուտ եկեղեցական հաղորդություն է խնդրում Սրբազան Պապից (Կանոն 76):

     

    Նորընտիր Պատիարքը իր գործառույթներն սկսում է իրականացնել միայն գահակալությունից հետո, որի իրականացման ժամանակը որոշում է Սուրբ Սինոդը, ըստ ծիսակարգի:

Օրացույց

Օրացույց