• «Ինձ էլ ներել են իմ մեղքերը».Պապն այցելել է Բոլովիայի ամենամեծ բանտի դատապարտյալներին

    2015թ. հուլիսի 10-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետն այցելել է Բոլիվիայի Սանթա Կրուզ Պալմասոլա բանտը, որն ամենածանրաբեռնված բանտն է Բոլիվիայում՝ 4000 բանտարկյալներով:


    11 հուլիսի, 2015թ.

    Գերծանրաբեռնվածության պատճառը շատ բանտակյալների դատավարության անհիմն հետաձգումներն են.շատերը անարոշ ժամանակով պարզապես սպասում են իրենց դատավճիռներին: Կառավարությունը թույլատրում է դատապարտյալներին բանտում ապրել իրենց մինչև 6 տարեկան երեխաների հետ: Բայց ոչ բոլորն են ապրում կալանախցերում, որովհետև յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ինքը վճարի իր կեցության ծախսերը, այլապես հարկադրված է բնակվել մեկ ուրիշ բանտարկյալի խցում, կամ էլ՝ պարզապես միջանցքում, կամ՝ որտեղ պատահի: Կեցության վճարները վերահսկում են բանտում իշխող հանցագործները, որոնք նաև լրացուցիչ «հարկեր» են դնում բանտարկյալների վրա: Պալամսոլայում տեղի են ունենում տարատեսակ հանցագործություններ, թմրանյութերի վաճառք:

     

    2013թ. օգոստոսին Պալմասոլայում տեղի ունեցավ Բոլիվիայի պատմության մեջ ամենամեծ բանտային ահնհնազանդություններից մեկը, որը բռնկվեց հանցագործների միջև զինված վիճաբանությունից: Սպանվեց 31 բանտարկյալ:

     

    Երբ Նորին Սրբություն Սրբազան Պապը 2015թ. հուլիսի 10-ին այցելել է այս բանտ-քաղաքը, բանտարկյալները խնդրել են միջնորդել, որպեսզի դատարաններն չհետաձգեն իրենց դատը և բարելավվեն բանտի պայմանները: Պապը լսել է նրանց բողոքները, զրուցել նրանց հետ և ապա ասել հետևյալը.

     

    «Ձեր մեջ կարող է հարց ծագել՝ ո՞վ է այս մարդը, որ եկել-կանգնել է մեր առջև…Ձեր առջև կանգնած է մի մարդ, ով զգացել է, թե ինչ է ներումը, մի մարդ, ով ազատվել է իր բազում մեղքերից…Ես շատ բան չունեմ ձեզ տալու, բայց ուզում եմ կիսվել նրանով, ինչ ունեմ և սիրում եմ՝ Հիսուս Քրիստոսը՝ Հայր Աստծո Գթասրտությունը…

     

    Դա սե՛ր է, որը բուժում է, ներում, բարձրացնում, մտահոգվում…Հիսուս տվեց իր կյանքը՝ վերակագնելու համար մեր կորցրած արժանապատվությունը».ասել է Նորին Սրբությունը և խնդրել աղոթել:

     

    Աղոթքը օգնում է չտրվել հուսահատությանը, օգնում է մեզ առաջ շարժվել: Աղոթքն օգնում է պահել ձեր և ձեր ընտանիքների կյանքը, հարկ է աղոթել առանձին և նաև միասին: Այդպես էին անում Պետրոս և Պողոս առաքյալները բանտում:

     

    Երբ Հիսուս մեր կյանքի մի մասն է դառնում, այլևս չենք կարող գերված մնալ անցյալում, սկսում ենք կյանքին նայել այլ հայացքով, կարող ենք արտասուք թափել անցյալի համար և սկսել մեր կյանքը նորից:

     

    «Երբ տխուր եք, հուսահատված…նայեցե՛ք խաչյալ Քրիստոսին: Նայեցե՛ք Նրա երեսին: Նա տեսնում է մեզ, Նրա աչքերում տեղ կա մեզ համար: Բոլորս կարող ենք Քրիստոսին մոտ բերել մեր մեղքերը, մեր ցավը, մեր վերքերը: Նրա վերքերում տեղ կա մեր վերքերի համար: Նրա վերքերում մեր վերքերը կարող են բուժվել, լվացվել…Նա մեռավ մեզ համար, ինձ համար, որպեսզի կարողանա ձեռքը պարզել և մեզ բարձրացնել»:

     

    Սրբազան Պապը խորհուրդ է տվել հաճախ զրուցել իրենց այցելող քահանաների հետ: Ինքը լավ գիտի, որ բանտում կան խնդիրներ, որոնք կառավարության բացթողումներն են, որ տառապանքը մարդուն եսասեր ու կռվազան է դարձնում, բայց վստահ է, որ այդ պայմաններում էլ կարելի է մաքուր եղբայրասիրություն կառուցել:

     

    «Մի՛ վախեցե՛ք օգնել միմյանց».կոչ է արել Քահանայապետը:

     

    Սրբազան Պապը վերջում խնդրել է բանտարկյալներին աղոթել նաև իր համար, որովհետև ինքն էլ պետք է ապաշխարի իր սխալների համար:

Օրացույց

Օրացույց