• Սրբազան Պապը սկսել է իր ճամփորդությունը՝ դեպի լատինամերիկյան երեք երկրներ

    «Ես գալիս եմ՝ որպես վկա՝ Աստծո ողորմության և առ Հիսուս Քրիստոս հավատքի».ասել է Սրբազան Պապը լատինամերիկացիներին:


    6 հուլիսի, 2015թ.

    Հուլիսի 5-ին, ինչպես ծրագրված էր, Սրբազան Քահանայապետը սկսեց իր 9-օրյա ճամփորդությունը դեպի երեք լատինամերիկյան երկրներ՝ Էկվադոր, Պարագվայ և Բոլիվիա: Առաջին երկիրը Էկվադորն է:

     

    Էկվադորում Սրբազան Պապին դիմավորել են երկրի նախագահ Ռաֆաել Կորեան և նրա կինը՝ ասելով.«Բարի գալուստ՝ Ձեր տուն»:

     

    Քահանայապետին ուղղված իր ողջույնի խոսքում Եկվադորի նախագահը շեշտել է, որ իրենց երկիրն օրենքներ ունի կյանքի իրավունքի պաշտպանության մասով և կողմ է ընտանիքի ամրապնդմանը: Նա ասել է, որ թեև լատինական Ամերիկան քրիստոնյա մայրցամաքի համբավ ունի, բայց այնտեղ գերիշխում է սոցիալական անհավասարությունը: Նախագահը շատ մեջբերումներ է արել Պապի վերջին շրջաբերականից:

    Ի պատասխան Քահանայապետը մեծ հարգանքով խոսել է այդ երկրից սերած սրբերի ու երանելիների մասին և ասել, որ մեր ժամանակներում ևս Ավետարանը կարող է լինել բանալի՝ արդի խնդիրներին դիմակայելու համար՝ զարգացնելով երկխոսությունը և ըստ հարկի մտահոգվելով մեր ամենախոցելի եղբայրների և քույրերի մասին:

     

    Պապը հիշել է, որ Էկվադորում է գտվում Չիմբորազոյի գագաթը, որն ամենաբարձրն է այդ տարածքում և «ամենամոտն՝ արևին, լուսնին, աստղերին»: Քրիստոնյաներս արևը համեմատում ենք Քրիստոսի հետ, իսկ լուսինը՝ Եկեղեցու, ասել է նաև: Լուսինն իր լույսը չունի, այլ՝ արևից է ստանում: Այդպես էլ Եկեղեցին՝ Քրիստոսից է ստանում իր լույսը, եթե ինքն իերն հեռացնի Քրիստոսից, խավար կլինիև չի կարողանա վկայել:

     

    Էկվադորի 15.2 մլն բնակչության մոտ 80 %-ը կաթողիկէ է: Էկվադորի Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդն է՝ Antonio José կարդինալ González Zumárraga, իսկ պապական նվիրակը՝ Giacomo Guido Ottonello.

Օրացույց

Օրացույց


Recent Comments