• Պապի նոր ճամփորդության ծրագիրը. Բոլիվիայի բանտը, աղքատ թաղամասեր՝ Պարագվայում, զրույց՝ երիտասարդության հետ

    2015թ. հուլիսի 5-13-ը Սրբազան Պապը ճամփորդելու է Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Էքվատոր, Բոլիվիա և Պարագվայ: Նա երկրորդ Պապն է, ով կայցելի այդ երկրները: 1985թ. և 1988թ. Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապն էր առաջինը, ով այցելեց այդ երկրներ:


    30 հունիսի, 2015թ.

     

     

    Ինչպես հայտնում է Ռադիո Վատիկանը,

    7-օրյա այս ճամփորդության ծրագիրը խիստ հագեցած է Ֆրանցիսկոս Սրբազան Պապին հատուկ, արտասովոր ու հետաքրքիր հանգրվաններով: Էքվատորում այցելելու է Մայր Թերեզայի քույրերի տարեցների խնամակալության կենտրոններից մեկը և Աստվածային Ողորմության սրբավայրը, Բոլիվիայում՝ Լատինական Ամերիկայի ամենամեծ բանտը, Պարագվայում՝ Մանկաբուժական մի կենտրոն և ջրի վրա կառուցված աղքատ մի թաղամաս: Նախատեսված են նաև հանդիպումներ այդ երկրների նախագահների, եպիսկոպոսների, հոգևորականների և աշխատականների հետ, ներկա է լինելու «Ժողովրդական շարժումների» համաշխարհային 2-րդ հավաքին: Ճամփորդությունը, ըստ ծրագրի, ավարտվելու է Փարակվայի երիտասարդության հետ հանդիպմամբ:

     

    Քահանայապետը 22 ելույթ է ունենալու, իսպաներենով, տեղափոխվելու է ոչ թանկարժեք մեքենաներով: Նրա ճամփորդությունը լուսաբանելու է միջազգային ԶԼՄ-ների 75 լրագրող:

Օրացույց

Օրացույց