Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի մահվան կապակցությամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդին 2015թ. հունիսի 26-ին ցավակցագիր է ուղարկել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի Արտաքին եկեղեցական կապերի բաժինը:
28 հունիսի, 2015թ.
Ցավակցագրում գրված է հետևյալը.
Սիրելի եղբարք ի Քրիստոս,
Ընդունեցե՛ք խորին ցավակցություններ Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Գերերջանիկ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Գերերջանիկ Տերը հայտնի է որպես Մերձավոր Արևելքի ականավոր քրիստոնեական առաջնորդներից մեկը, ով մեծ ջանքեր է ներդրել՝ հանուն Ավետարանի քարոզության, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների հաստատման, ժողովուրդների միջև խաղաղության և բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման:
Մեծապես կարևորելով միջքրիստոնեական հարաբերությունների զարգացումը՝ Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ը բարեկամն էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու, քանիցս այցելել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու կանոնական տարածքները:
Նրա մահը համընկավ Փոքր Ասիայի քրիստոնյա բնակչության ցեղասպանության հետ կապված ողբերգական իրադարձությունների 100-ամյա հիշողության ժամանակաշրջանի հետ: Այդպիսի իրադարձություններ նմանատիպ մասշտաբներով կրկնվում են նաև այսօր՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Գերերջանիկ Տերը խորապես ցավակցում էր ժողովրդի տառապանքներին և կոչ էր անում վերականգնել խաղաղությունն ու համաձայնությունը հասարակության մեջ:
Թող Տերն ընդունի Իր ննջեցյալ ծառայի հոգին:
Սիրով ի Քրիստոս՝
Միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկի՝
Նախագահ՝ Մոսկվայի պատրիարքության Արտաքին Եկեղեցական կապերի բաժնի
Соболезнование Священному Синоду Армянской Католической Церкви 1268
Ցավակցագրի տեքստը ռուսերեն և անգլերեն լեզուներով է: