• Մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Եկեղեցին կհովվի պատրիարքական կառավարիչը

    Ինչպես տեղեկացնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատրիարքական դիվանը, Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվանից հետո, մինչև նոր Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունը, Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքական Կառավարիչն է Արհ. Հ. Գրիգոր եպս. Կապրոյանը, ով վաստակավոր առաջնորդն է Փարիզի Սուրբ Խաչ առաջնորդության և անդամ Եպիսկոպոսաց մնայուն սինոդոսի:


     Այս կարգավիճակը կարգավորվում է ըստ Արևելյան Եկեղեցիների կանոնագրքի 127-րդ կանոնի, որտեղ գրված է.

     

    Կանոն 127. Եթե մասնավոր օրենքով այլ բան չի սահմանված, պատրիարքական աթոռի թափուր լինելու պարագայում, պատրիարքական Եկեղեցու կառավարիչը (administrator) պատրիարքական կուրիայի եպիսկոպոսներից երիցագույնն է՝ ըստ եպիսկոպոսական ձեռնադրության, իսկ եթե չկա այդպիսին, երիցագույնն է Եպիսկոպոսաց մնայուն սինոդոսի անդամներից:

     

    Ըստ կանոն 128-ի, պատրիարքական կառավարչի պարտականություններից է՝ հրավիրել Եպիսկոպոսաց սինոդոսի ժողով՝ նոր Պատրիարք ընտրելու համար և պատրաստել ամեն ինչ, որը անհրաժեշտ է այդ ժողովի համար:

     

     

    Նույն կանոնագրքի կանոն 64-ը սահմանում է, որ Պատրիարքի ընտրության համար եպիսկոպոսաց սինոդի ժողովը պետք է գումարվի թափուր մնալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում: Թեև մասնավոր օրենքով կարող է սահմանվել ավելի երկար ժամանակաշրջան, բայց ոչ ավելի, քան երկու ամիս:

     

    Արհ. Հ. Գրիգոր եպս. Կապրոյանը կժամանի Բեյրութ հունիսի 27-ին, կեսօրից հետո:

Օրացույց

Օրացույց