• ՀՀ նախագահի ցավակցական նամակը

    Երանաշնորհ Հայրապետի մահվան առիթով ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


     Ուղերձում ասված է.

     

    «Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը:

    Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման գործում:

    Կաթողիկոս Պատրիարքը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, իր մեծ և արդյունավետ մասնակցությունը բերեց հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կատարմանը:

    Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր հոգևոր առաջնորդի և հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան կապակցությամբ»:

Օրացույց

Օրացույց