• Սրբազան Պապի ցավակցական նամակը

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:


     

     

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց սինոդոսին ցավակցական նամակ է հղել Սրբազան Ֆրանցիսկոս Պապը:

    Նամակում ասված է.

     

    «Վերհիշելով մեր սերտ համագործակցությունը, որի գագաթնակետն եղավ Սբ. Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակելը, Ողորմածն Աստծուն եմ վստահում այս նվիրյալ հովվի հոգգին, ով, որպես քահանա, անխոնջ ծառայեց իրեն հանձնված համայնքներին, ապա, որպես եպիսկոպոս, իր առաքելությունը կատարեց հավատքով և նվիրումով, նախ՝ Ալեքսանդրիայում, ապա՝ որպես Տանն Կիլիկիո Պատրիարք:

    Աղոթքով միանում եմ բոլոր նրանց, ովքեր ողբում են այս հանկարծակի մահը, և ի սրտէ բոլորին ուղարկում եմ առաքելական օրհնությունս, մասնավորապես՝ Տանն Կիլիկիո Պատրիարքության եպիսկոպոսներին, հանգուցյալի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ներկա են լինելու նրա թաղման արարողությանը»:

     

     

Օրացույց

Օրացույց