• Երանաշնորհ Հայրապետի թաղման կարգը կկատարվի հունիսի 30-ին

    Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի դիվանը հայտնում է, որ


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի թաղման կարգը կատարվելու է 2015թ. հունիսի 30-ին, ժամը 16:00-ին, Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա Աթոռանիստ Եկեղեցում: Երանաշնորհ Հայրապետի մարմինն ամփոփվելու է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի Սրբո Կուսի Ավետման Եկեղեցու պատրիարքների դամբարանում:

     

    Հունիսի 28-ին ժամը 17:00-ին հոգեհանգստյան Սբ. Պատարագ կմատուցվի Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի Սրբո Կուսի Ավետման եկեղեցու մեջ, որից հետո հավատացյալները կհրավիրվեն հրաժեշտ տալու երանաշնորհ Հայրապետին մինչև երեքշաբթի, ժամը 13:00-ը:

Օրացույց

Օրացույց