• Հունիսի 27-ին կմեկնարկի «Աղաջանյան ճամբարը».անձնակազմը նախապատրաստվում է

    2015թ. հունիսի 27-ից հուլիսի 6-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան ճամբարը» իր դռները կբացի 10-13 տարեկան մոտ 130 երեխայի առջև:


    Դա կլինի ճամբարի առաջին փուլը, երկրորդը կկազմակերպվի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: Ինչպես գիտեք, «Աղաջանյան ճամբարը» գտնվում է Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտ, մի գեղատեսիլ վայրում, որը հարմարեցված է ամառային ճամբարների, դասընթացների, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման համար:

     

    Ճամբարում իրենց ամառային հանգիստը կանկացնեն երեխաներ Շիրակի մարզի, Տաշիրի տարածաշրջանի գյուղերից և Ջավախքի Բավրա գյուղից: Կազմակերպիչները ակնկալում են, որ այս տարի ճամբարին կմասնակցի ընդհանուր թվով մոտ 300 երեխա, ինչպես անցյալ տարի, միայն թե տարեց տարի ճամբարն ավելի հետաքրքիր ու ճիշտ կազմակերպված է դառնում՝ մեկտեղելով հանգիստն ու հոգևոր դաստիարակությունը:

     

    Հունիսի 23-24-ը ճամբարում ջոկատավարների համար կազմակերպվեց նախապատրաստական դասընթաց, որին մասնակցեց մոտ 30 երիտասարդ, նրանցից ընտրվեց այն կազմը, որը կամավոր կաշխատի ճամբարի երկու փուլերի ընթացքում: Մասնակիցները ծանոթացել են միմյանց, միասին կատարել թիմային աշխատանքներ, մշակել խաղեր երեխաների համար: Հստակեցվել է ճամբարի օրակարգը, բացատրվել են ճամբարային առօրյայի կանոնները՝ հատկապես շեշտադրելով միջանձնային փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպման անհրաժեշտությունը թե ջոկատավարների միջև և թե երեխաների հետ հավաքական ու անձնական աշխատանքի մեջ:

     

    Ողջույնի խոսքով դասընթացի մասնակիցներին դիմել է ճամբարի պատասխանատու Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը և բացատրել ճամբարի էությունն ու առաքելությունը Եկեղեցու կյանքում: Ճամբարի ընթացքում կլինեն հոգևոր դասընթացներ, հոգևոր երգեցողության դասեր:

     

    11650795_798238766950022_769304187_n 11657427_798238746950024_1379534560_n1800903_798238780283354_336636138_n

Օրացույց

Օրացույց