• Բրեշիայի Կարիտասի ներկայացուցիչները մտադիր են Հայաստանի գյուղերում իրականացնել միկրովարկավորման ծրագիր

    2015թ. հունիսի 21-ին Իտալիայի Բրեշիայի Կարիտասի մի խումբ ներկայացուցչներ այցելել էին Հայաստան:


    24 հունիսի, 2015թ.

     

    Նրանք հանդիպել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ  Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ և քննարկել Հայաստանում սոցիալական և գյուղատնտեսական ծրագրերի իրականացման կարելիությունները:

     

    Բրեշիայի Կարիտասի ներկայացուցիչները մասնավորապես հետաքրքրված են Հայաստանի գյուղերում հողագործության և անասնապահության զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի մշակմամբ, օրինակ՝ գյուղացիական փոքր տնտեսություններին միկրովարկավորման միջոցով: Այս նպատակով նրանք մտադիր են Կարիտասում աշխատող հայ երիտասարդների համար հատուկ դասընթացներ կազմակերպել և պատրաստել նրանց, որպեսզի կարողանան Հայաստանում ներդնել միկրովարկավորման այնպիսի համակարգ, որը համապատասխանի տեղի առանձնահատկություններին և բարձր արդյունավետություն ունենա:

    Այս ծրագիրը մոտ ապագայում կհստակեցվի:

     

Օրացույց

Օրացույց