Բաժիններ՝ Նորություններ
  • Միաբանական ժողով Զմմառում

    Միաբանական ժողով Զմմառի վանքում.ժամանակակից մարտահրավերները Հայ Կաթողիկե Եկեղեցում


    Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Դիվանի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 4-ից Զմմառի վանքում կազմակերպվել է միաբանական ժողով՝ նախագահությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի և վարչությամբ՝ Միաբանության պատրիարքական Փոխանորդ՝ գերապայծառ Գաբրիել թագադիր ծայրագույն վարդապետ Մուրադյանի: Ժողովին, որը կտևի մինչև օգոստոսի 9-ը, մասնակցում են միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ: Այս ժողովը բացառիկ է, քանի որ գումարվում է Միջին Արևելքի այս տագնապալի օրերին, երբ քրիստոնյաները բռնության և հալածանքի են ենթարկվում: Քննարկվում են Հայ Կաթողիկե Եկեղեցու, Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության և հայ ժողովրդի առջև ծառացած բազմատեսակ մարտահրավերներ, որոնք վերաբերում են եկեղեցական, հասարակական խնդիրների, ասված է հաղորդագրության մեջ: Ի մասնավորի, ժողովի օրակագրում դրված են միաբանության և թեմական առաջնորդությունների միջև հարաբերությունների մշակման անհրաժեշտությունը, միաբանական ներքին կյանքի հարցերը, քահայական կոչման տագնապը ներկայում, միաբանության հովվական առաքելությունը Հայաստանում: Ժողովի ընթացքը կամփոփվի օգոստոսի 12-14-ը: Ժողովի բացման իր խոսքում Ամենապատիվ Հոգևոր Տերն անդրադարձել է, որ ժամանակն է, որ Հայ Կաթողիկե Եկեղեցին, Զմմառի միաբանությունը իր հոգևոր կյանքի զարթոնքն ապրեն: Նա հույս է հայտնել, որ այդ ժողովը առիթ կլինի՝ վերանորոգելու ուխտը և ամրացնելու հավատքը:

Օրացույց

Օրացույց