• Պետք է «ո՛չ» ասել կոռուպցիային.Պապը զրուցել է գործազուրկ թուրինցիների հետ

    2015թ. հունիսի 21-ին Ֆրանցիսկոս Սրբազան Պապն հովվական այց է կատարել Թուրին և հանդիպել քաղաքի աշխատավորության ու գործազուրկների հետ, հրապարակում, զրուցել նրանց հետ:


    22 հունիսի, 2015թ.

     

     Պապը Թուրինում լսել է մարդկանց պատմությունները, թե ինչպես են պայքարում օրվա հացի համար տնտեսական ճգնաժամի պայմաններում :

     

    «Թուրին այցս սկսվում է ձեզնով,-ասել է Սրբազան Պապը:-Ես գործազուրկ երիտասարդների կողքին եմ, ովքեր հիմա հարկադիր արձակուրդում են կամ անհաստատ կարգավիճակում, բայց նաև նրանց հետ եմ, ովքեր աշխատում են տարբեր ոլորտներում, արհեստավորների հետ և բոլոր նրանց հետ, ովքեր ամենաշատն են պայքարում՝ առաջ շարժվելու համար»:

     

    Նա շեշտել է, որ աշխատանքը անհրաժեշտ է ոչ միայն տնտեսության համար, այլև՝ անձի արժանապատվության պաշտպանության և հասարակական ներգրավվածության համար: Պապը խոսել է Թուրինում աշխատատեղերի պակասի և սոցիալական անհավասարության, ներգաղթի մասին: Պապն ի նկատի ունի վերջին 2 տարիներին Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի պատերազմական ու սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրներից:

     

    «Ներգաղթը մեծացնում է մրցակցությունը, բայց ներգաղթյալները մեղավոր չեն, որովհետև զոհ են դարձել անհավասարության, դեն շպրտող տնտեսության և պատերազմի…Արտասվել կարելի է՝ տեսնելով այդ մարդկանց տեսարանը, ովքեր օգտագործվում են որպես առևտրի առարկաներ».ասել է Սրբազան Պապը:

     

    Նա կոչ է արել «ո՛չ» ասել այնպիսի տնտեսությանը, որը բացառում է երեխաներին, ծերերին և երիտասարդներին, նաև կոչ է արել մերժել փողի և կոռուպցիայի կռապաշտությանը:

     

    «Մենք պետք է «ո՛չ» ասենք կոռուպցիային, որն այնքան լայնորեն տարածված է, որը, կարծես, սովորական երևույթ է, սովորական վարք է…ոչ միայն բառերով, այլև՝ գործերով: Հարկ է պայքարել մաֆիայի դեմ, կեղծիքի դեմ, կաշառքների և նմանատիպ երևույթների դեմ»:

     

     

Օրացույց

Օրացույց