2015թ. հունիսի 15-17-ը, ինչպես գիտեք Հռոմում տեղի ունեցավ ROACO՝ «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» բարեսիրական կազմակերպության 88-րդ համագումարը, որին մասնակցեց նաև Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:
20 հունիսի, 2015թ.
Սրբազան Պապը համագումարի մասնակիցների ընդունելության ժամանակ իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել նաև Հայաստանին՝ որպես քրիստոնեության օրրան և վասն հավատքի նահատակության պատմության երկիր և խնդրել ROACO-ին չմոռանալ Հայաստանը իրենց ծրագրերը կազմելիս, ինչպես նաև Էրիտրեան և Եթովպիան՝ որպես հատուկ ուշադրության երկրներ:
Ինչպես հայտնում է Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, կազմակերպության վարչությունը ուշադրության առավ Սրբազան Պապի խնդրանքը, իսկ ինքը՝ որպես Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ, ֆինանսական աջակցության ծրագրեր է ներկայացրել կազմակերպությանը՝ ամբողջ Հայ Եկեղեցու համար՝ թե կաթողիկէ և թե առաքելական համայնքների մասով: Կազմակերպությունը առաջիկայում մանրամասն կուսումնասիրի դրանք և որոշումներ կկայացնի: