2015թ. հունիսի 16-ին Արևեկյան Եկեղեցիների օգնության բարեսիրական կազմակերպությունների ROACO միության 88-րդ համագումարի մասնակիցների դիտավորությունների համար Հռոմի Սբ. Ստեփանոս եկեղեցում Սբ. Պատարագ է մատուցել Կաթողիկէ Արևելյան Եկեղեցիների հաստատության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:
16 հունիսի, 2015թ.
Հիշեցնեմ, որ հունիսի 15-17-ը Հռոմում տեղի ունեցող ROACO-ի 88-րդ համագումարին մասնակցում է նաև Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:
Իր քարոզում կարդինալ Սանդրին ասել է, որ այս տարի ևս հավաքվել են՝ օգնելու արևելյան կաթողիկէ եկեղեցիներին, որոնք հաճախ մարտիրոսվում են:
Կարդինալ Սանդրին հրավիրել է աղոթք բարձրացնել Միջին Արևելքի, Իսրայելի Ուկրաինայի խաղաղության համար:
Արևելյան կաթողիկէ եկեղեցիները «առաքելական ծագման կենդանի վկաներն են», ըստ Վատիկանի Բ տիեզերաժողովի որակման: Եղբայրական օգնությունը միմյանց հանդեպ նշանակում է ինքն իրեն կորցնել դիմացինի համար, ասել է կարդինալը և իր գնահատանքը բերել բոլոր բարերարներին, ովքեր այս ամիսներին օգնել են Սիրիայի և Իրաքի քրիստոնյա եղբայրներին: Կարդինալ Սանդրին խնդրել է Աստվածամոր հովանին, որպեսզի մեզ օգնի ամեն օր ապրել այն գիտակցությամբ, որ «կենդանի անկյունաքարերն» ենք Եկեղեցու: