• «Եկեղեցին՝ առանց տարաձայնությունների, մեռած Եկեղեցի է».Պապի խոսքը՝ քահանաներին

    Հունիսի 12-ին Սրբազան Պապը հանդիպել է «Խարիզմատիկ նորացում» շարժման անդամ քահանաների հետ, Սբ. Հովհաննես Լաթերան տաճարում:


    15 հունիսի, 2015թ.

     

    Սրբազան Պապն անդրադարձել է կարևոր մի քանի հարցերի: Նա խոսել է Սբ. Հարության տոնի համար ամբողջ տիեզերական Եկեղեցում մեկ օր նշանակելու հնարավորության մասին, որը կարող է կարևոր քայլ լինել դեպի միասնություն: Պապը շեշտել է Հռոմի, Կ.Պոլսի և Մոսկվայի միջև կառուցողական միջեկեղեցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին:

     

    Նա շեշտել է Եկեղեցում բաց երկխոսության և քննարկումների, նույնիսկ վիճաբանության կարևորությունը:

    «Եթե մի բան դուրդ չի գալիս և պետք է ասել եպիսկոպոսին, տղամարդու նման ասա՛ նրա երեսին…և եթե եպիսկոպոսը քահանային պետք է ասի մի բան, որը նրան տհաճ կլինի, տղամարդու նման թող ասի նրան երեսին, հոր նման, հոգատարությամբ».ասել է Պապը:

     

    Հենց այս անհամաձայնություններն էին, որ բաժանումից փրկեցին նախնական Եկեղեցին, ասել է նա, աշակերտների քաջությունը՝ առերեսվելու և վիճելու միմյանց հետ: Վեճը, քննարկումը վկայում են եպիսկոպոսի ու քահանայի մոտ հարաբերությունների մասին, որի համար պետք է խնդրենք շնորհ՝ Տիրոջից:

     

    «Եկեղեցին՝ առանց տարաձայնությունների, մեռած Եկեղեցի է…Գիտե՞ք՝ որտեղ չկան տարաձայնություններ, գերեզեմանոցու՛մ: Այնտեղ ոչ ոք չի վիճում: Նույնիսկ փեսան ծաղիկ է դնում զոքանչի գերեզմանին, որովհետև չեն վիճում»:

    Այս համեմատությունն առաջացրեց քահանաների ծիծաղը:

     

    Հարկ է միշտ փառաբանել Տիրոջը՝ քահանայական ծառայությանն արժանացնելու համար, որովհետև դա սիրո քայլ է, որ Աստված ցույց է տալիս մեր հանդեպ, ասել է Պապը:

     

    Վատագույն պահերին, երբ միայնություն եք, զգում, լքվածություն, անհավատարմություն՝ Տիրոջ հանդեպ, Տիրոջն ասացեք.«Ես աղբ եմ, տե՛ս՝ ինչ եմ արել…»: Եվ հետո ասա՛ Տիրոջը.«Դու մի սիրուն քայլ արեցիր ինձ համար»: Եվ թողեք, որ արցունքները հոսեն ազատորեն: Այդպես սրբանում եք, որովհետև Աստված ներում է, բացատրել է Սրբազան Պապը: Նա խորհուրդ է տալիս քահանաներին նման պահերին գնալ խոստովանության, դատարկվել մեղքերից ու հիշել, որ իրենք ոչ թե Տիրոջ ծառաներն են, այլ՝ բարեկամները:

     

    Պապը խորհուրդ է տվել քահանաներին՝ ավելի սիրով լինել հավատացյալների հանդեպ, որովհետև ոմանք, նրա խոսքով, ավելի շուտ գործատուների են նման և չեն սիրում Տիրոջ ժողովրդին:

     

    Ինչպե՞ս քարոզել

     

    «Քարոզը խորհրդաժողով չէ, կրոնագիտության դաս չէ, այլ՝ փոքր խորհուրդ է՝ Տիրոջ Խոսքը՝ քարոզում…այն դրական լեզու է, այնքան էլ արգելող չէ: Քարոզի կառուցվածքը պետք է ունենա Ավետիսի ազդարարումը, համառոտ բացատրություն այդ Ավետիսի վերաբերյալ և մի քիչ էլ բարոյականություն: Սովորաբար, քարոզներում քահանաները բաց են թողնում առաջին երկուսն ու միանգամից անցնում բարոյականությանը՝ սա կարելի է, մյուսը՝ չի կարելի»: Դա արդեն բարոյականության դաս է դառնում, ոչ՝ քարոզ, ասել է Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց