• Երևանում բացվեց Անարատ Հղության հայ քույրերի նոր կենտրոնը

    2015թ. հունիսի 13-ին Անարատ Հղության հայ քույրերի միաբանության նախաձեռնությամբ Երևանում բացվեց «Անի Պեզիքյան» երիտասարդական կենտրոնը: Այն կառուցվել է Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերարներ Ալեքքո և Անի Պեզիքյանների հովանավորությամբ, ովքեր ևս ներկա էին կենտրոնի բացմանը:


    15 հունիսի, 2015թ.

     

     

     

    «Անի Պեզիքյան կենտրոնը», որպես բնակության և զարգացման վայր, ծառայելու է Անարատ Հղության քույրերի հիմնած Պողոսյան կրթահամալիրի սաներին, ովքեր սովորում են Երևանի բուհերում, ինչպես նաև՝ մարզերից Երևանում սովորող այլ կարիքավոր երիտասարդ աղջիկների: Կենտրոնում ուսանողների համար կլինեն նաև սոցիալական և մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններ, որոնք կօգնեն նրանց կյանք մտնել՝ որպես լիարժեք քաղաքացիներ:

     

    Այս պահին կենտրոնը հյուրընկալել է Պողոսյան կրթահամալիրի 5 աղջիկների, որոնց, առաջիկայում կմնիանան ևս մի քանիսը:

     

    Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Պապական նվիրակ արքեպս. Մարեկ Սոլչինսկին, Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի Կիպրոսի Հայոց Կաթողիկոսական Փոխանորդ՝ Գերշն. Տ. Նարեկ արքեպս. Ալեէմէզեանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դեսպաններ և դեսպանատների աշխատակիցներ և այլ հյուրեր, ովքեր ծանոթ են Անարատ Հղության հայ քույրերի գործունեությանը Հայաստանում:

     

    Բացման արարողությունից հետո Ռաֆայել Սրբազանը և Պապական նվիրակը օրհնեցին նորակառույց կենտրոնի շենքը և օծեցին կենտրոնի մատռան Սբ. Խորանը:

     

    Յավարտ արարողության Մարեկ արքեպս. Սոլչինսկին կենտրոնին շնորհեց քահանայապետական շքանշան՝ ի գնահատումն հայ քույրերի արգասաբեր գործունեության:

     

    Նույն օրը երեկոյան Տիրամայր Հայաստանի երգչախումը համերգ տվեց Երևանի Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տանը՝ ի պատիվ Ալեքքո և Անի Պեզիքյանների:

     

    Տիրամայր Հայաստանի Պողոսեան կրթահամալիր

     

    Պողոսեան կրթահամալիրը հոգում է իր խնամքի տակ գտնվող սաների դաստիարակության եւ կրթության մասին` հավատարիմ իր առաքելութեանն ու նպատակներին:

     

    Ներկայումս կրթահամալիրում ապրում է 36 սան.  ևս 10 սան աջակցություն է ստանում ուսումնական կարիքների համար:

     

    Կրթահամալիրի 7 երեխաներ սովորում են Երևանի տարբեր ուսումնական հաստատութիւններում. երկուսը հաճախում են Բժշկական համալսարան, մեկը` Կոմիտասի անվան Կոնսերվատորիա, մյուսը ` Երևանի պետական համալսարան, երեքը՝ Մխիթարյան կրթահամալիր: Սաներից 3-ը ուսանում են Գյումրիի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

     

    Այս տարի մեկ սանուհի ավարտեց Ամերիկյան Համալսարանը: Փոքրերը շարունակում են հաճախել պետական դպրոցներ, մասնակցում են արտադպրոցական դասերի` երգ, պար, լեզուներ, համակարգիչ, և այլն:

     

    Վերջերս կենտրոնի սաներից չորսն ամուսնացան եւ ապրում են իրենց նոր ընտանիքներում:

     

    Հանրային ՀՌԸ տեսանյութը.

     

     

    11250069_1084274148268359_562234696_o10420206_10203345619356077_5869318000660442393_n

     

     

Օրացույց

Օրացույց