Առանձին նիստով քննարկվելու են նաև Հայաստանի կաթողիկէ Եկեղեցուն ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր
11 հունիսի, 2015թ.
Ինչպես տեղեկացնում է Ռադիո Վատիկանը,
ROACO՝ «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» բարեսիրական կազմակերպությունը 2015թ. հունիսի 15-17-ը Վատիկանում գումարելու է իր 88-րդ համագումարը, որը կմեկնարկի Ֆրանցիսկոս Սրբազան Պապի մոտ համագումարի մասնակիցների ընդունելությամբ:
Ժողովականները համագումարի նիստերրի ընթացքում քննարկելու են Սիրիայի, Իրաքի, Եթովպիայի, Էրիթրեայի, Իսրայելի, ինչպես նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցեր:
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ առանձին նիստ է հատկացվելու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի խնդիրներին.ելույթ է նախատեսված նաև թեմի առաջնորդ Բարձր. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի համար:
Պետք է ասել, որ ROACO-ն միավորում է տարբեր երկրներում Եկեղեցու հովանու ներքո գործող բարեգործական կազմակերպությունների, որոնք տարբեր տեսակի աջակցություն են ցուցաբերում կաթողիկէ համայնքներին: