Ֆաթիմայի Աստվածամայրը ժամանակավորապես Լիբանանում է
5 հունիսի, 2015թ.
Ինչպես տեղեկացնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության դիվանը,
ժամանակավորապես Պորտուգալիայից Լիբանան է տեղափոխվել Ֆաթիմայի Աստվածամոր արձանը, որը 2015թ. հունիսի 15-ին դրվելու է Զմմառի վանքում, որտեղ, կեսօրից հետո ժամը 16:00-ին հրապարակում հատուկ պատրաստված բացօթյա խորանի առջև կկատարվի Սբ. Վարդարանի աղոթք, իսկ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ը Սբ. Պատարագ կմատուցի: