• Աստվածածնին նվիրված ամիսը կաթողիկէ համայնքներում ավարտում են հանդիսավոր թափորներով

    «Կառչած մնացե՛ք Վարդարանից…ձեր աղոթքն անպատասխան չի մնա».


    Մայիսի 30-ին կաթողիկէ համայնքներում, սովորաբար, կատարում են Աստվածածնին նվիրված թափոր, աղոթքներ ու երգեր:

     

    Գյումրիի համայնքում, օրինակ,  երեկոյան 17:00-ին ժողովրդապետության մատռան մեջ հավատացյալները, հիմնականում երիտասարդները, ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի առաջնորդությամբ աղոթեցին Վարդարան, ապա թափորով մի պտույտ կատարեցին ժողովրդապետության հարակից փողոցներում՝ Աստվածածնի արձանիկը առջևից տանելով ու երգելով, ապա դարձյալ մատռան մեջ շարունակեցին ջերմեռանդական աղոթքները՝ Լիթանիա և այլն:

     

    Հայր Պետրոսը երիտասարդներին պատմեց Վարդարանի աղոթքի շնորհիվ տեղի ունեցած հրաշքներ, նաև իր կյանքում և պատվիրեց միշտ կառչած մնալ Վարդարանին և Աստվածամորը նվիրված լինել: Հաճախ մեզ կարող է թվալ, որ մեր աղոթքներն անպատասխան են մնում, որ Աստված չի լսում մեզ, բայց այդպես չէ, վստահեցրեց վարդապետը, հավատարմորեն, նվիրումով կատարված աղոթքները միշտ Աստվածածինը լսում է և բարեխոսում մեզ համար, միայն թե պետք է կարողանանք նկատել մեր աղոթքների պտուղները և մեզ հետ պատահող լավ բաները պատահականություն չհամարենք:

     

    Փանիկում ևս կատարվեց հանդիսավոր թափոր՝ գյուղի երիտասարդների ու պատանիների մեծաթիվ և ակտիվ մասնակցությամբ և ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի առաջնորդությամբ:

     

    11205129_893661617339795_2634885319631754686_n 11209429_893661677339789_2415938585027056972_n 11219657_893662220673068_5726180798929127309_n 11392927_893661227339834_220500284582032242_n DSC05683 DSC05688 DSC05702 DSC05736DSC05720

Օրացույց

Օրացույց