• Գլենդելի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հռչակվեց Մայր տաճար

    Սբ. Գրիգոր Մայր Տաճարը կառուցվել է Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի նախաձեռնությամբ


    30 մայիսի, 2015թ.

     

     

    Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հռչակվել է Միացյալ Նահանգների հայ կաթողիկէ թեմի Մայր տաճար (Cathedral), թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպս. Մուրադյանի խնդրանքով:

     

    Այս առթիվ 2015թ. օգոստոսի 2-ին տեղի կունենա Սբ. Գրիգոր եկեղեցուն Մայր տաճարի կարգավիճակի շնորհման տոնակատարությունը՝ Սբ. Պատարագի մատուցմամբ, որին ներկա կլինի Կաթողիկէ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների հաստատության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

     

    Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի կառուցումը ձեռնարկել ու իրականացրել է Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, ով 1990-2006թթ. Կալիֆորնիայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետն էր: Եկեղեցին օծվել է 2001թ.՝ քրիստոնեության Հայաստանում պետականորեն ընդունման 1700-ամյա հոբելյանի առթիվ:

Օրացույց

Օրացույց


Recent Comments