• Հրապարակվել է Սուրբ Աթոռի ֆինանսական հետախուզության զեկույցը՝ 2014թ. ֆինանսական գործողությունների մասին

    Սուրբ Աթոռի ֆինանսական գործունեությունն ավելի արդյունավետ ու թափանցիկ է դարձել. փաստում է զեկույցը


    29 մայիսի, 2015թ.

     

    Սուրբ Աթոռի Ֆինանսական հետախուզության վարչությունը հրապարակել է հաշվետվություն՝ 2014թ. կատարված ուսումնասիրությունների մասին:

     

    Ըստ այդմ, վարչությունը արձանագրել է, որ 2014թ. ընթացքում բարելավվել է Սուրբ Աթոռի և Վատիկան քաղաք-պետության օրենսդիր և գործադիր համակարգը, սերտացել է միջազգային համագործակցությունը այլ պետությունների հետ՝ ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման դեմ աւելի արդյունավետ պայքարելու համար:

     

    Վարչությունը ստացել է կասկածելի ֆինանսական գործարքրների մասին 6 ծանուցում՝ 2012թ.ի, 202 ծանուցում՝ 2013-ի և 147 ծանուցում՝ 2014-ի վերաբերյալ: Դրանցից 7-ը ուղարկվել են Վատիկանի Արդարադատության պատասխանատու մարմնին՝ հետագա ուսումնասիրությունների համար:

     

    Կրոնի գործերի հաստատության կամ ժողովրդի լեզվով՝ Վատիկանի բանկի ֆինանսական գործողությունների ուսումնասիրության մասով նոր օրինախախտումներ 2014թ.-ի մասով չեն հայտնաբերվել: Ուսումնասիրություններն ուղղված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի բացահայտմանը: Դեռևս 2013թ. մի քանի աղմակահարույց գործեր ուսումնասիրվեցին, փոխվեցին պաշտոնյաներ, բանկի ղեկավարը և փակվեցին մոտ 1000 կասկածելի հաշվեհամարներ:

     

    Ֆինանսական հետախուզության վարչությունը հիմնվել է 2010թ. դեկտեմբերի 30-ին ՝ Բենեդիկտոս 16-րդ Պապի առաքելական նամակով: Հիմնական գործառույթն է՝ վերահսկել Սուրբ Աթոռի և Վատիկան քաղաք-պետության ֆինանսական գործունեությունը և կանխել ու պայքարել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեպքերը:

Օրացույց

Օրացույց