• Աղոթք՝ նվիրված Աստվածամորը

    Սուրբ եւ Անարատ Կույս,
    Վստահությամբ եւ սիրով դիմում ենք Քեզ…


    Սուրբ եւ Անարատ Կույս,

    Վստահությամբ եւ սիրով դիմում ենք Քեզ,

    Որ մեր ժողովրդի պատիվն ես,

    Դու Կատարյալ Գեղեցիկն ես, ո՜վ Մարիամ,

    Մեղք չկա Քո մեջ:

    Բոլորիս մեջ արթնացրու՜ սրբության նորոգ մի փափագ,

    Թող ճշմարտության պայծառությունը շողա՜ մեր խոսքում,

    Թող եղբայրասիրության երգը լսվի՜ մեր գործերում,

    Թող մաքրությունն ու ժուժկալությունը բնակվի՜ մեր մարմիններում եւ մեր սրտերում,

    Թող Ավետարանի ամբողջ գեղեցկությունը ներկա՜ լինի մեր կյանքում:

    Դու Կատարյալ Գեղեցիկն ես, ո՜վ Մարիամ:

    Աստծո Խոսքը մարմին առավ Քո մեջ:

    Օգնի՜ր մեզ միշտ ուշադրությամբ լսել Տիրոջ ձայնը:

    Թող աղքատների լացը մեզ անտարբեր չթողնի,

    Թող որ ուշադրություն դարձնենք հիվանդների ու կարիքավորների տառապանքին,

    Թող որ ծերերի միայնությունն ու երեխաների նրբությունը հուզեն մեզ,

    Թող յուրաքանչյուր մարդկային կյանք սիրվի ու հարգվի բոլորիս կողմից:

    Դու Կատարյալ Գեղեցիկն ես, ո՜վ Մարիամ:

    Քո մեջ է Աստծո հետ օրհնյալ կյանքի լիակատար ուրախությունը:

    Թող որ չկորցնենք մեր երկրային կյանքի իմաստը,

    Թող հավատքի ջերմ կրակը լուսավորի մեր օրերը,

    Թող հույսի մխիթարիչ զորությունը ուղղորդի մեր քայլերը,

    Թող սիրո վարակիչ ջերմությունը կենդանացնի մեր սիրտը,

    Թող մեր բոլորի աչքերը հառված լինեն այնտե՜ղ՝ Աստծուն, որտեղ ճշմարիտ ուրախությունն է:

    Դու Կատարյալ Գեղեցիկն ես, ո՜վ Մարիամ:

    Լսի՜ր մեր աղոթքը, պատասխանի՜ր մեր խնդրանքներին,

    Թող Աստծո ողորմած սիրո գեղեցկությունը, որ Հիսուսի մեջ է, լինի մեր մեջ,

    Թող այս աստվածային գեղեցկությունը փրկի մեզ եւ ամբողջ աշխարհը: Ամեն:

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ

Օրացույց

Օրացույց