Հունաստանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդությունն ընդունեց Գերպծ. Հովսեփ թ.ծ.վ. Պեզեզյանը
26 մայիսի, 2015թ.
Մայիսի 24-ին Հունաստանի հայ կաթողիկէ համայնքը ունեցավ նոր առաջնորդ՝ ի դեմս Գրպծ. Տ. Հովսեփ թ.ծ.վ. Պեզեզյանի: Նա փոխարինեց Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանին: Տեղի ունեցավ թագադրության և գահակալության արարողությունը՝ ձեռամբ Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանի: Արարողությանը մասնակցում էին Հոգևոր Տիրոջ ներկայացուցիչ Գերշն. Տ. Օգոստինոս եպս. Գուսան, պապական նվիրակը, հույն, լատին և մարոնիտ կաթողիկէ առաջնորդներ և այլ հոգևորականներ, առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը և պետական այրեր:
Գրպծ. Տ. Հովսեփ թ.ծ.վ. Պեզեզյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2015թ. մարտի 21-ին՝ Սրբազան Քահանայապետի որոշմամբ, Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանի հրաժարականն ընդունելուց հետո: Պեզեզյան Գերապայծատը նախկինում Հալեպի Սբ. Երրորդություն եկեղեցու ժողովրդապետն էր: