Հարստությունը ստիպում է մարդուն հավատալ, թե ինքն աստված է.Պապի քարոզը՝ Սբ. Մարթայի տաճարում
25 մայիսի, 2015թ.
Սրբազան Պապը մայիսի 25-ի առավոտյան Սբ. Պատարագի քարոզի ժամանակ խորհրդածելով Ավետարանի այն հատվածի մասին, որտեղ պատմվում է հարուստ երիտասարդի և Հիսուսի երկխոսության մասին՝ ասել է հետևյալը.
«Հարստությանը կառչած լինելը կոռուպցիայի սկիզբն է ամենուրեք՝ անհատական կոռուպցիա, բիզնեսում, նույնիսկ փոքր առևտրային կոռուպցիա…քաղաքական կոռուպցիա, կրթության մեջ կոռուպցիա…Ինչու՞: Որովհետև նրանք, ովքեր ապրում են կառչած իրենց իշխանությանը, հարստությանը, վստահ են, թե իրենք երկնքում են, դրախտում են: Այդպիսիք փակված են, չունեն հորիզոն, հույս: Ի վերջո նրանք ստիպված կլինեն ամեն ինչ թողնել»:
«…Առանց հորիզն ապրելը անպտուղ կյանք է: Հարստությունն, առանց առատաձեռնության, ստիպում է մեզ հավատալ, թե մենք աստվածներ ենք: Ի վերջո դա խլում է լավագույնը՝ հույսը»:
Աստված հարստությունը տվել է մարդուն՝ հասարակաց բարիքին ծառայեցնելու համար: Հարկ է ձեռք մեկնել կարիքավորներին, հարկ է միշտ նկատել նրանց և փակված չմնալ սեփական հարստությունների մեջ, ասել է Սրբազան Պապը: