• «Դուք չէ՛, որ ընտրեցիք Քրիստոսին, այլ Քրիստո՛ս ընտրեց ձեզ».Սրբազանի խոսքը՝ նորընծա վարդապետներին

    «Դուք չէ՛, որ ընտրեցիք Քրիստոսին, այլ Քրիստո՛ս ընտրեց ձեզ».Սրբազանի խոսքը՝ նորընծա վարդապետներին


    25 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 24-ին Մխիթարյան մայրավանքում, Վենետիկի Սբ. Ղազար կղզում, Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ձեռնադրությամբ քահանայական օծում ստացան այժմ արդեն վարդապետներ Հայր Անտոն Գրիգորյանը և Հայր Գևորգ Սարգսյանը, երկուսն էլ՝ Մխիթարյան միաբանության վանական եղբայրներ և ծնունդով ջավախահայեր:

     

    Ձեռնադրության արարողությունը կատարվեց հավուր պատշաճի, Սբ. Պատարագի ընթացքում, Մխիթարյաններին հատուկ գեղեցիկ երգեցողությամբ և ծիսական բաղկացուցիչներով, որոնցից էր ծիրանափողի հնչյունները՝ Սբ. Հաղորդության բաշխման ժամանակ: Ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, մեծաթիվ հյուրեր:

     

    Ռաֆայել Սրբազանը նորընծա վարդապետներին իր խոսքն ուղղեց՝ ասելով հետևյալը.

     

    «Վստահ եմ, որ այս պահին ձեր սրտում խոր հուզմունք եք ապրում, որովհետև ի վերջո հասաք ձեր ընտրությանը, բայց ուզում եմ հիշեցնել, որ դուք չէ՛, որ ընտրեցիք Քրիստոսին, այլ Քրիստո՛ս ընտրեց ձեզ, որովհետև ձեր մեջ տեսավ այն ընտրյալներին, ում միջոցով կկարողանա քարոզել և տարածել իր սուրբ անունը…

     

    Խնդրում ենք Աստվածամոր ներկայությունը ձեր ամեն մեկի կյանքում: Այս հնադարյան Եկեղեցու մեջ դուք ևս շարունակեցիք այն սուրբ հայրերին, ովքեր այս սուրբ հարկի տակ, այս սուրբ խորանի դիմաց աղոթեցին և տարածեցին անունը Սբ. Քրիստոսի: Այսօր ձե՛ր հերթն է՝ շարունակելու այս շառավիղը ոչ միայն քարոզությամբ, այլև՝ վկայությամբ, կյանքով, ապրումով: Ինչպես ընտանիքում երեխաները տեսնում են, թե ինչպես են հայրը և մայրն իրար սիրում, և այդ սերը սկսում է աճել իրենց սրտում, դուք էլ ձեր առաքելության մեջ այնպիսի օրինակ պետք է դառնաք, ինչպիսին Հիսուսն է…, որ ասաց իր աշակերտներին՝ այնպես իրար սիրեցե՛ք, ինչպես ես ձեզ սիրեցի: Ի՞նչպես սիրեց, եթե ոչ իր կյանքը տալով… Հուսախաբություններ շատ կունենաք, բայց երանի՛ նրան, որ իր հույսն ամրապնդում է Քրիստոսի մեջ, վստահ եղե՛ք, որ Քրիստոսով հաղթելու եք մի՛շտ»:

     

    22223_505939696223016_8792540665865242744_n 10408855_506159122867740_7109169037793942258_n 11209380_506159222867730_8742989545122232834_n

Օրացույց

Օրացույց


Recent Comments