• Երբ մոլորակի ապագան վտանգված է, քաղաքական պատերը չեն օգնի.կարդինալ Պարոլինի զեկույցը

    Երբ մոլորակի ապագան վտանգված է, քաղաքական պատերը չեն օգնի.կարդինալ Պարոլինի զեկույցը


    21 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 20-ին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Հռոմի Սուրբ Խաչի Պապական համալսարանում խոսել է նոր տնտեսական համակարգի և բնապահպանության խնդիրների շուրջ: «Նոր կլիմայի տնտեսությունը: Ինչպե՞ս կարող են տնտեսական աճն ու կայունությունը առաջանալ ձեռք ձեռքի տված».այսպիսին է եղել զեկույցների թեման:

     

    Խոսելով կլիմայական լուրջ փոփոխությունների և բնական ռեսուրսների ոչ ճիշտ շահագործման, անարդար տնտեսական հարաբերությունների մասին՝ կարդինալը շեշտել է, որ «յուրաքանչյուրս ունենք լուրջ բարոյական պատասխանատվություն՝ մարդկության ընտանիքի հանդեպ՝ հատկապես աղքատների և ապագա սերունդների հանդեպ»:

     

    Պարոլինը հիշեցրել է Լիմայում Ֆրանցիսկոս Սրբազան Պապի խոսքերը, թէ «խորքային լուծումներ գտնելու ժամանակը քիչ է: Լուծումներ կարելի է գտնել միայն միասին և համաձայնությամբ գործելով…արհամարհանքը և ոչինչ չանելը գրավիչ են դարձել»:

    Համընդհանուր տաքացման դեմ արդյունավետ պայքարել կարելի է միայն մասնավոր շահերն ու գործելակերպը հաղթահարելով, միասնական կերպով ազատվելով քաղաքական ու տնտեսական ճնշումներից:

     

    «Երբ մոլորակի ապագան վտանգված է, չկան քաղաքական սահմաններ, պատնեշներ կամ պատեր, որոնց հետևում կարող ենք թաքնվել և պաշտպանվել շրջակա միջավայրի ու սոցիալական անկումից (degradation): Տեղ չունի համընդհանուր անտարբերությունը, դուրս շպրտելու, բացառելու մշակույթը».ասել է կարդինալ Պարոլինը:

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց